News
Լրահոս
News
Կիրակի
Օգոստոս 09
USD
485
EUR
573.17
RUB
6.58
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Հունիսի 25-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի եւ Ադրբեջանի սահմանին՝ Ակնայից դեպի հյուսիս-արեւելք ընկած հատվածում։

Արցախի ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն (Մոլդովա) եւ Գենադիե Պետրիկան (Մոլդովա), ինչպես նաեւ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից  Մարտին Շուստերը (Գերմանիա) եւ ԵԱՀԿ Բարձր մակարդակի պլանավորման խմբի ներկայացուցիչ փոխգնդապետ Ռալֆ Բոսհարդը (Շվեյցարիա):

Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը եւ ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ-ն ԵԱՀԿ-ում հայտագիր է շրջանառել՝ Թուրքիայի կողմից ՀՀ տարածք տեսչական այցերի կասեցման մասին. ԱԳՆ
Հուլիսի 12-ից սկսած Տավուշի ուղղությամբ ադրբեջանական հարձակման համատեքստում Թուրքիան հանդես է գալիս…
Փարիզը կներդնի բոլոր ջանքերը ԼՂ խնդրում քաղաքական լուծման հասնելու համար. Ֆրանսիայի ԱԳ նախարար
Ռազմական լուծում չի կարող լինել: Պետք է գտնել քաղաքական լուծում, եւ ես հույս ունեմ, որ դա կհաջողվի գտնել...
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, ՀՀ եւ ԱՀ արտգործնախարարների ձեւաչափով հանդիպումը կարող է կայանալ աշնանը
«Այժմ հիմնական խնդիրն իրավիճակի մեղմացումն է, որը բավականին լարված է մնում Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանին․․․
ԵԱՀԿ Մինսկի խումբը կոչ է անում Հայաստանին եւ Ադրբեջանին նախապատրաստվել բանակցությունների
Համանախագահներն ընդգծում են, որ այս դժվարին շրջանում խիստ կարեւոր է զերծ մնալ սադրիչ հայտարարություններից․․․
Ի՞նչ պայմանավորվածություն է Ադրբեջանը ուխտադրուժորեն խախտել. Աննա Նաղդալյանի արձագանքը
Նախիջեւանի տարածքում հայտնված Նարեկ Սարդարյանին վերադարձնելու համար․․․
Ներկա էսկալացիան ցույց տվեց, թե որքան պահանջված են ԵԱՀԿ մոնիթորինգը, նաև վերիֆիկացիոն հետաքննող մեխանիզմները.ԱԳՆ խոսնակ
Հուսով ենք, որ իր ռազմական արկածախնդրության տապալումից հետո Ադրբեջանը պատասխանատվություն կցուցաբերի հրադադարի պահպանման եւ ամրապնդման հարցում…