Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի եւ Տավուշի մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, հունիսի 22-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Արմենուհի Այդինյանը հայտնաբերվել է Երեւան քաղաքում եւ հանձնվել ոստիկանության Իջեւանի բաժին: Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը:
Նշենք, որ Արմենուհի Այդինյանը որպես անհետ կորած որոնվում էր այս տարվա ապրիլից: