News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ձեզ ո՞նց է թվում, մեր քաղաքացիները չե՞ն տարբերում մի իրավիճակ, որ ասում ենք՝ մեզ մի քննադատեք, մեկ այլ իրավիճակից, երբ ասում ենք՝ քննադատեք, բայց դա արեք կոռեկտ: Այս մասին, այսօր՝ հունիսի 24-ին, ԱԺ-ում իր ելույթում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի երեկվա հայտարարությանը, որտեղ նա քաղավիացիայի ղեկավար Տաթեւիկ Ռեւիազյանին անվանել էր «սիրուն աղջիկ», իսկ կառավարությանը՝ «փայլուն կառավարություն»:

Նա դիմեց ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանին՝ նշելով. «Տիկին Սամսոնյան, եթե ձեր նկատմամբ այդ եզրույթը (սիրուն աղջիկ-խմբ) չի կարելի օգտագործել, ինչու է կարելի քաղավիացիայի կամ պաշտոնատար այլ անձի նկատմամբ օգտագործել: Որտեղի՞ց է այդ երկակի ստանձնատների մոտեցումը գալիս:

Ձեզ ինչ-որ մեկն ասել է՝ մի եղեք դժգո՞հ»:

Տեղից Անի Սամսոնյանն սկսեց ինչ-որ բաներ բղավել, ինչին միջամտեց նիստը վարող ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը. «Դուք պատգամավոր եք, հիմա իր ելույթի ժամանակ է եւ այնպես չէ, որ ձեր ելույթի ժամանակ արտահայտած խոսքերը բոլորի համար ընդունելի էր: Խնդրում եմ մնալ դասական պատգամավորի ֆորմատի մեջ»:

Սուրեն Գրիգորյանը շարունակեց. «Ոչ ոք դեմ չի, որ դուք ունենաք կարծիք, որ այս կամ այն պաշտոնյան աշխատում է տոտալ անարդյունավետ: Դժվա՞ր էր դա ձեւակերպել այնպես, որ հորդորում ենք կառավարությանը եւ քաղավիացիայի նախագահին անել այս-այս: Պարտադի՞ր էր ասել «փայլում կառավարություն» եւ «սիրուն աղջիկ»: Եթե դա նեղվելու չի, սրանից հետո մենք էլ կասենք՝ «փայլուն ընդդիմություն» եւ «սիրուն աղջիկ», տիկին Սամսոնյան: Ու խնդրում եմ դրանից չնեղվեք:

Տպել
Ամենաշատ