News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Լրատվամիջոցներից պարբերաբար տեղեկանում ենք, որ մարդիկ, ում նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում, շրջում են Վրաստանում, կամ Չեխիայում, կամ ԵՄ այլ երկրներում, կամ աշխարհի որեւէ այլ անկյունում: Այս մասին իր հոդվածում նշել է ԱԺ նախկին պատգամավոր, Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Էլինար Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Նրանցից ոմանց նկատմամբ, ըստ մամուլի տեղակատվության, եւ ըստ քննչական ծառայությունների ընտրված են խափանման միջոցներ, այդ թվում ստորագրություն չհեռանալու մասին: Բայց չգիտես ինչպես մի դեպքում նրանց երկրից դուրս գալու համար որեւէ խոչընդոտ չկա, մեկ այլ դեպքում նույնիսկ դատարանի թույլտվության առկայության պարագայում ակնհայտ արհեստական պատճառներով ելքն արգելվում է:

Հիմա հարց, որ իսկապես շատերին է հետաքրքրում. անձինք, ում նկատմամբ հարուցված է քրեական գործ, ի՞նչ իրավական հիմքերի, ի՞նչ հիմնավորումների առկայությամբ են երկրից դուրս գալիս: Ո՞վ է որոշում այս մեկին կարելի է, մյուսին՝ ոչ։

Անհրաժեշտություն է առաջանում հրապարակել այդ մարդկանց ելքի թույլտվության փաստաթղթերը։

Շատ կարեւոր է հասկանալ, դրանք բոլորը դատարանի որոշումներո՞վ են եւ բոլորը պատշաճ դատաիրավական ձեւակերպմամբ։ Հակառակ դեպքում գործում է բացահայտ կամայական մոտեցում։ Ինչպես է, որ մի դեպքում ունենալով դատարանի թույլտվությունը մարդիկ զրկված են երկրից դուրս գալու հնարավորությունից, եւ բացատրությունները ակնհայտ արհեստական են, իսկ այլ դեպքերում անհայտ ծագման թույլտվություններով, գուցե ուղղակի պայմանավորվածությունների արդյունքում շրջում են աշխարհով մեկ եւ միայն նոր պայմանավորվածության համար վերադառնում Հայաստան:

Տպել
Ամենաշատ