News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 17
USD
476.45
EUR
534.43
RUB
7.58
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

Ամռան ժամանակաշրջանն, ինչպես եւ սպասվում էր, անմիջապես ազդեց ջրամատակարարման վրա. ջրի սպառման պահանջարկը բավարարելու նպատակով «Վեոլիա Ջուր» ընկերությունը ձեռնարկում է լրացուցիչ միջոցներ՝ ջրի արտադրությունն ավելացնելու եւ սպառումը կարգավորելու նպատակով:

Ընկերության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Այդ համատեքստում վերագործարկվել է «Արարատյան» պոմպակայանը:

Համակարգում խոշորագույն այս պոմպակայանը ժամանակին կոչված է եղել ապահովելու Երեւանի Էրեբունի, Շենգավիթ եւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների մեծ մասի ջրամատակարարումը: Սակայն վերջին տարիներին, մայրաքաղաքի ջրամատակարարման բարելավման արդյունքում, այն վերածվել է պահուստայինի եւ աշխատում է միայն ամռանը (հունիս-օգոստոս ամիսներին), երբ ջրի սպառումը հասնում է առավելագույնի:

Այս տարի եւս «Արարատյան» պոմպակայանը վերագործարկվել է: Երեւան քաղաքի ջրապահանջը բավարարելուց բացի, այնտեղից ջուր է մատակարարվում է նաեւ Մասիս քաղաքին ու հարակից գյուղերին:

Տասնամյակներ շարունակ այստեղ ջրամատակարարումն իրականացվել է «Արարատյան» պոմպակայանից մղվող ջրով, որի որակը համապատասխանում է հանրապետությունում գործող սանիտարական կանոններին ու նորմերին:

Այնուամենայնիվ, իր գործունեության հենց առաջին տարվա՝ 2017թ. գարնանը  «Վեոլիա Ջուր» ընկերությունն այլ առաջնահերթությունների թվում ձեռնամուխ եղավ նախորդ Օպերատորից ժառանգած այս դժվարին խնդրի լուծմանը: Մի քանի ամսում հնարավոր դարձավ գտնել այնպիսի տեխնիկական լուծումներ, որոնց շնորհիվ Մասիս քաղաքն ու մերձակա գյուղերը մեծամասամբ ապահովվեցին Գառնու եւ Արզականի աղբյուրների ջրով:

Բացառություն են կազմում միայն ամռան ամիսները, երբ կտրուկ ավելանում է ջրի սպառումն ու ընկերությունը ստիպված է լինում պակասը լրացնել Արարատյան դաշտի խորքային հորերի ջրով, ինչը որեւէ կերպ չի անդրադառնում ջրի որակի վրա:

 Այսպիսով՝ ամռան ամիսներին եւս «Արարատյան» պոմպակայանի վերագործարկմամբ «Վեոլիա ջուրը» շարունակում է ապահովել անխափան եւ որակյալ ջրամատակարարում»:

Տպել
Ամենաշատ