News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
USD
476.48
EUR
535.52
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 29-ին երկօրյա այցով կմեկնի Հարավային Կորեա։ Այս մասին երկուշաբթի տեղեկացրել է Yonhap գործակալությունը՝ հղում կատարելով  Հարավային Կորեայի առաջնորդ Կո Մին Չժունի աշխատակազմին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ եւ Հարավային Կորեայի ղեկավարների գագաթաժողովը տեղի կունենա հունիսի 30-ին, բանակցությունների գլխավոր թեմաներն են լինելու «ամերկա-հարավկորեական դաշինքի ամրապնդումը եւ երկկողմ համագործակցության ուղիները Կորեական թերակղզում խաղաղության հաստատման համար՝ նրա լիակատար միջուկաթափման իրականացման ճանապարհով»։

Հունիսի 10-ին ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մորգան Օրտեգուսն ասել է, որ Թրամփը Հարավային Կորեա կմեկնի Քսանյակի խմբի գագաթաժողովին մասնակցելուց հետո, որը տեղի կունենա ճապոնական Օսակայում հունիսի 28-29-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել