News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սահմանադրական դատարանի շենքի դիմաց բողոքի ակցիա է ընթանում, որի մասնակիցները պահանջում են Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականը։ Ակցիային մասնակցում են փոքր թվով քաղաքացիներ:

Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ ինքը գործարարությամբ է զբաղվել և ամեն անգամ, երբ խնդիր է եղել՝ հարցն իրավական ճանապարհով լուծելու, կայացվել է անարդար որոշում. «Կառավարման այս օղակը չի աշխատել երբեք, սա մի մաֆիոզ օղակ է, որ նախկին իշխանությունների համար է ստեղծված, Սահմանադրությունն էլ է իրենց համար ստեղծված: Այսօր մենք նրա համար ենք, որ Վահե Գրիգորյանը լինի ՍԴ նախագահ, քանի որ նա արժանի է ու պատրաստված»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ