News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ երկու անձի ազատությունից ապօրինի զրկելու եւ խաբեությամբ ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են հանցագործության այլ դրվագներ եւս, կատարման մեխանիզմը: Մեկ անձ ձերբակալվել է:

ՀՀ Քննչական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ 2019թ. հունիսի 19-ին՝ ժամը 11:50-ին, ՀՀ ոստիկանությունում քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ իրեն եւ ընկերոջն ապօրինի զրկել են ազատությունից, որից հետո առեւանգել են իր «Մերսեդես-բենց S500» մակնիշի ավտոմեքենան, հափշտակել ավտոմեքենայի սրահում գտնված, ուրիշին պատկանող փաստաթղթերը՝ անձնագրերը, վարորդական իրավունքի վկայականը, ավտոմեքենայի տեխնիկական անձնագրը, ինչպես նաեւ՝ «Այֆոն 5» մոդելի բջջային հեռախոսը:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 1-ին մասով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 324-րդ հոդվածի 1-ին մասով, որը նույն օրը, նախաքննություն կատարելու համար, ուղարկվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին եւ ընդունվել վարույթ: Երեք անձ ճանաչվել է տուժող:

Նախնական տվյալներով՝ Երեւան քաղաքի բնակիչը՝ ծնված 1989 թվականին, 2019թ. հունիսի 19-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, այլ անձի անվամբ ներկայանալով, շահադիտական նպատակով անձին ազատությունից ապօրինի զրկելու եւ խաբեությամբ ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, «Մերսեդես-բենց 500» մակնիշի ավտոմեքենան 14.000 ԱՄՆ դոլար գումարով գնելու եւ ավտոմեքենայի գումարը բնակարանում վճարելու պատրվակով Սեւան քաղաքի երկու բնակիչների՝ ծնված 1995 եւ 1994թթ., ուղեկցել է Երեւան քաղաքի Էրեբունի փողոցում գտնվող բնակարան, որը վարձակալել էր՝ նախապես պլանավորած հանցագործությունը կատարելու նպատակով:

Այնուհետեւ, ավտոմեքենայի գումարն ընկերոջից շենքի բակում վերցնելու եւ վերադառնալու պատրվակով դուրս է եկել բնակարանից, բանալիով փակել բնակարանի մուտքի դուռը՝ վերջիններիս ապօրինի զրկելով ազատությունից, եւ հափշտակել նույն շենքի բակում կայանված նշված ավտոմեքենան, ինչպես նաեւ՝ ավտոմեքենայի սրահում գտնված տուժողներից մեկի անձնագրերը, վարորդական իրավունքի վկայականը, ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը եւ «Այֆոն 5» մոդելի բջջային հեռախոսը:

Կատարված անհետաձգելի քննչական գործողությունների եւ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հափշտակված «Մերսեդես-բենց S500» մակնիշի ավտոմեքենան հայտնաբերվել է՝ մասնատված եւ հաշվառման համարանիշերը փոխված վիճակում՝ Երեւան քաղաքում գործող ապամոնտաժմամբ եւ ավտոմեքենաների պահեստամասերի վաճառքով զբաղվող կետում, որի զննությամբ, ի թիվս նշված եւ այլ մասնատված ավտոմեքենաների, հայտնաբերվել են նաեւ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հափշտակության վերաբերյալ քննվող քրեական գործով որոնվող «Մերսեդես-բենց S 550» մակնիշի եւ ՀՀ ոստիկանության Նոր-Նորքի բաժնի կողմից որոնվող «Մերսեդես-բենց S 350» մակնիշի երկու այլ ավտոմեքենաներ:

Նախաքննությամբ պարզվել է, որ նշված կետի աշխատակիցը, ով հանդիսանում է Երեւան քաղաքի բնակիչ՝ ծնված 1983 թվականին, 2019թ. հունիսի 20-ին 6000 ԱՄՆ դոլար գումարով ենթադրյալ հանցագործություն կատարած 29-ամյա երիտասարդից ձեռք է բերել նաեւ երկու անձի ազատությունից ապօրինի զրկելու եւ խաբեությամբ ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու գործով տուժողներից մեկին պատկանող վերոհիշյալ «Մերսեդես-բենց S500» մակնիշի ավտոմեքենան, սակայն չի հասցրել ապամոնտաժել, քանի որ ավտոմեքենան հայտնաբերվել է ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաեւ այն մասին, որ 2019թ. մայիս-հունիս ամսիներին ապամոնտաժելու եւ պահեստամասերը վաճառելու նպատակով ապամոնտաժմամբ եւ ավտոմեքենաների պահեստամասերի վաճառքով զբաղվող նշված կետի աշխատակցի կողմից եւս հինգ հատ «Մերսեդես-բենց S» մակնիշի ավտոմեքենա է ձեռք բերվել, որոնք նա նույն կերպ ապամոնտաժել եւ պահեստամասերի զգալի մասը վաճառել է:

Քրեական գործով ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը՝ Երեւան քաղաքի բնակիչ, 1989 թվականին ծնված տղամարդը, բերման է ենթարկվել Բագրատաշենի սահմանային անցակետից եւ ձերբակալվել: Նախաքննությունը շարունակվում է:

Կատարվում են մեծածավալ եւ անհետաձգելի քննչական եւ դատավարական գործողություններ, իրականացվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործության  դեպքերին հնարավոր այլ անձանց մասնակից լինելու հանգամանքներն ստուգելու, նրանց ինքնությունը պարզելու, նրանց գործողություններից տուժած հնարավոր այլ անձանց հայտնաբերելու, վերջիններիս ինքնությունը պարզելու, ինչպես նաեւ՝ հափշտակված այլ ավտոմեքենաներն ու վաճառված պահեստամասերը հայտնաբերելու ուղղությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ