News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վրաց-ռուսական հարաբերությունները պետք է հուզեն մեր իշխանություններին, իշխանական պատգամավորներից սկսած՝ հատ հատ: Այս մասին, այսօր՝ հունիսի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

Հարցին, թե կարո՞ղ  է Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ ավիահաղորդակցության դադարեցումից օգտվել Հայաստանը, Գեւորգ Պետրոսյանը պատասխանեց. «Ո՞նց կարող է Հայաստանի համար շահեկան լինել իր հարեւանների ոչ բարիդրացիական հարաբերությունները: Սա ոչ թե մտավախություն է, այլ իրական սպառնալիք: Շուտով կսկսվի գյուղմթերքների արտահանման փուլը եւ կտեսնեք, թե մենք ինչ բարդություններ ենք ունենալու: Փոխանակ մեր ուժերը լարենք դիվանագիտական բարձունքներ նվաճելու, դիվանագիտական խութերը հաղթահարելու վրա, մենք ընկել, ասում ենք՝ Մարուքյանն էս ասեց, Վահե Գրիգորյանը էն ասեց: Ընկել սրա-նրա մտքի ֆանտազիան ենք ուզում ֆիքսել, խմբագրել»:

Տպել
Ամենաշատ