News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Ոմ եմ սպառնացել, վախենո՞ւմ են, որ ես ելույթ եմ ունենում: Այս մասին, այսօր՝ հունիսի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ԲՀԿ-ական պատգամավորներն անընդունելի են համարում մատ թափ տալու, սպառնալիքներ հնչեցնելու իր մոտեցումը:

«Նախ զարմանում եմ, թե ԲՀԿ-ի որ ներկայացուցչի մասին է եղել խոսքը, իմ խոսքը եղել է Գեւորգ Պետրոսյանի մասին, դա չի վերաբերվել ԲՀԿ-ի կամ որեւէ այլ առանձին խմբի մասին, դա վերաբերել է ոճաբանությանը եւ երկու պատգամավորի, որոնց անունները նշել եմ: Պետք է ոչ թե մատ թափ տալ, այդ մթնոլորտից պետք է զերծ մնան բոլորը: Դա եղել է պատասխան այն խոսքերին, որոնք Գեւորգ Պետրոսյանը հնչեցրել է»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

 

Տպել
Ամենաշատ