News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վահե Գրիգորյանի ասածն ուղղակի անհեթեթություն է: Այս մասին ankakh.com-ի հետ զրույցում նշել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարությանը՝ թե ինքը ստանձնում է ՍԴ նախագահի լիազորությունները:

«Եթե մեկը ուշադիր կարդա ՀՀ Սահմանադրության անցումային դրույթների 213-րդ հոդվածը, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 12-րդ կետը, ՀՀ Սահմանադրության 168-րդ հոդվածը, ապա ակնհայտ կլինի, որ Վահե Գրիգորյանի ասածն ուղղակի անհեթեթություն է։

Բացի այդ, Սահմանադրական դատարանի նախագահին չի կարող փոխել ո՛չ ՀՀ նախագահը, ո՛չ Ազգային ժողովը, ոչ էլ կառավարությունը։ Բայց այս ամենի մեջ ինձ ուրիշ բան է մտահոգում․ մենք դաստիարակություն ենք ստացել մեր ընտանիքներում, բակում, դպրոցում, հասարակության մեջ, անցել ենք տասնյակ տարիների կյանք, և ես առաջին անգամ եմ լսում, որ մարդն ինքն իրեն հռչակի նման կարգավիճակ։

Ինչ-որ նոր տեսակի մարդիկ են աճել, որոնց ես երբեք չեմ հանդիպել իմ կյանքում։ Մտահոգիչ է, որ արդեն այդպիսի մարդիկ կան հասարակության մեջ»,-ասել է Վազգեն Մանուկյանը:

Հարցին,թ ե հնարավոր համարո՞ւմ է, որ ճնշումների հետևանքով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հրաժարական տա, նա պատախանել; է. «Գիտե՞ք, վերջիվերջո մեր ժողովուրդը հիմար չէ, որ ամեն մի կոչով ճնշումներ անի։ Խոսքը մի քանի հարյուր մարդու մասին չէ։ Իսկապես կարող է մի քանի հարյուր մարդ դեմ լինի նրան և պահանջի հրաժարական, բայց այն համաժողովրդական ճնշումները, որ կային մեկ տարի առաջ, այս պահին, այս հարցի շուրջ կրկնել հնարավոր չէ։

Հրայր Թովմասյանն ունի մաքուր կենսագրություն, այսինքն՝ ոչ մի բանից կպչել հնարավոր չէ։ Ոչ ոք չի կասկածում Հրայր Թովմասյանի պրոֆեսիոնալ հատկություններին։ Ես վաղուց եմ ճանաչում նրան, մեր կուսակցության հետ կապված մարդ է եղել, և նրա մեջ կամային հատկությունները բավականին բարձր են, նա հեշտությամբ ճնշումներին չի ենթարկվի։

Այստեղ հարցն իր պաշտոնի մասին չէ, այլ երևույթի մասին է, այսինքն՝ Հրայր Թովմասյանը պետք է պայքարի ոչ թե իր պաշտոնը, այլ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և դատարանի անկախությունը փրկելու համար»:

Հիշեցնենք, որ Վահե Գրիգորյանը հունիսի 20–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ Սահմանադրական դատարան մուտք գործելիս, որպես Սահմանադրական դատարանում միակ դատավոր, որովհետեւ մյուս դատավորը այս օրերին բացակայում է, ստանձնելու է Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունների եւ պարտականությունների կատարումը։  Ավելի ուշ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարեց, որ Հրայր Թովմասյանը այլեւս Սահմանադրական դատարանի դատավոր չէ եւ չի էլ եղել այդպիսին:

Ըստ պատգամավորի՝ ոստիկանությունը չպետք է թույլ տա ոչ դատավորին մուտք գործել ՍԴ–ի վարչական տարածք։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ