News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Երեւանի քաղաքապետարանում մեկնարկել է  ավագանու արտահերթ նիստը: Օրակարգում ներառված են՝

1) Երեւան համայնքի սեփականություն համարվող բնակարաններն անհատույց օտարելու մասին

2) Երեւան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի N47-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու եւ գումար հատկացնելու մասին

3) Երեւան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի N47-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

4) Որպես նվիրաբերություն գույք ընդունելու եւ գույքի նվիրատվության մասին

5) Երեւան քաղաքում Հենրիկ Ոսկանյանի անվամբ փողոց անվանափոխելու մասին հարցերը։

Արտահերթ նիստը գումարվել է՝ ղեկավարվելով «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով եւ Երեւան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N1-Ն որոշմամբ ընդունված կանոնակարգի 115-րդ կետով, Երեւանի քաղաքապետի 2019 թվականի հունիսի 19-ի թիվ 2042-Ա որոշմամբ:

Տպել
Ամենաշատ