News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 22
USD
475.96
EUR
530.36
RUB
7.48
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Երեւան քաղաքի ավագանին այսօրվա՝ հոնիսի 24-ի իր արտահերթ նիստում որոշում կայացրեց թույլ տալ Երեւանի քաղաքապետին՝ քանդման ենթակա 4-րդ կարգի վթարային Արցախի պողոտա 4 նրբանցքի հ.8 եւ հ.10 շենքերի բնակիչներին վերաբնակեցնելու նպատակով անհատույց օտարել (նվիրել) բնակարաններ՝ Շինարարների փողոցի հ.15, Շինարարների փողոցի հ.6/1, Մարգարյան փողոցի հ.45, Սիսակյան փողոցի հ.16 հասցեներում գտնվող նորակառույց եւ Սիսակյան փողոցի հ.3 հասցեում նոր կառուցվող բազմաբնակարան շենքերից։

Հարցը ներկայացրեց Երեւանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը՝ նշելով, որ 4 հասցեներում գտնվող նոր կառուցված բնակելի շենքեր վերաբնակեցնել 4-րդ կարգի վթարային Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի հ.8 և հ.10 շենքերի բնակիչներին:

Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ կից հավելվածում նշված քաղաքացիները՝ վտանգելով իրենց կյանքն ու առողջությանը, դեռևս բնակվում են, ինչպես նաև օգտագործում և շահագործում են տարածքներ՝ 4-րդ կարգի վթարային շենքերում։ Այս հանրակացարանային շենքերը գտնվում են փլուզման սպառնալիքի տակ:

Հայկ Սարգսյանը նշեց, որ այս պրոցեսով վերաբնակեցման ենթակա են 142 բնակարան՝ 81 բնակարան Արցախի 8 հասցեում եւ 61 բնակարան՝ Արցախի 10 հասցեում: Եվս 19 բնակարանների սեփականատերեր նախընտրել են մնալ այդ շենքերում, սակայն քաղաքապետարանն այդ մարդկանց առջեւ որեւէ խոստումներ, պարտավորություններ չի ստանձնում, երաշխիքներ չի տալիս:

Նկատենք, որ 81 նոր բնակարանների ներկայացուցիչները նամակով դիմել են քաղաքապետին՝ խնդրելով, որ բնակարաններից մեկի սեփականատիրոջը տալ ոչ թե մեկ, այլ երկու սենյականոց բնակարան, քանի որ բազմանդամ ընտանիք են:

Այս մասով որոշում կայացվեց, որ հարցը կքննարկեն առանձին:

Տպել