News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

4-րդ կարգի վթարային շենքերը Երեւանում 4-ն են, որոնցից երկուսն այս պահին վերաբնակեցվում է. 3-րդ կարգի վթարային շենքերը Երեւանում 101-ն են: Այս մասին այսօր՝ հունիսի 24-ին, Երեւանի ավագանու արտահերթ նիստում նշեց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

Նրա խոսքով, 3-րդ կարգի վթարային շենքերի մեծ մասը գտնվում է Աջափնյակում, որոնք  աստիճանաբար 3-րդ կարգից դառնում են 4-րդ կարգի վթարային:

«Ամրացման աշխատանքները այդ խնդիրը չեն կարողանում կարգավորել, որովհետեւ շենքերը բավարար հիմք չունեն:

Կա առաջարկ ցածր հարկայնությամբ շենքերը փոխարինել բարձր հարկայնությամբ, որը հնարավորություն կընձեռի կառուցապատողին եղած շենքերի բնակիչներին վերաբնակեցնել, իսկ մնացած բնակարաններով բիզնես գործառույթ իրականացնել: Սա քաղաքապետի առաջարկությունն էր»,-ասաց Խաժակյանը:

Նա նշեց, որ հասկանում է այն բնակիչներին, որոնք չեն ուզում դուրս գալ իրենց բնակարաններից եւ վարձով ապրել. «Որովհետեւ աչքը տեսածից է վախենում: Մենք տեսել ենք նախկինում բազմաթիվ դեպքեր, երբ բնակիչները կորցրել են իրենց բնակարանները, չեն կարողացել նորը ձեռք բերել, կամ նորը վաճառված է եղել նաեւ ուրիշներին:

Մենք առաջարկում ենք, մեկ քայլ առաջ անել, չսպասել, որ շենքը դառնա 4-րդ կարգի վթարային, այլ հաշվառենք 3-րդ կարգի վթարային շենքերը, քաղաքապետարանի միջոցներից հատկացնենք նոր շենքերի համար տարածքներ, իրականացնենք վերաբնակեցում ընստ առաջնահերթության, ապա նոր որպես լրացուցիչ ֆոնդ նրեգրավենք կառուցապատողներին:

Մենք առաջարկում ենք ստեղծել վերաբնակեցմամբ զբաղվող կառույց՝ հիմնադրամ, որը կհամակարգի այս ամբողջ գործընթացը»,-հայտարարեց «Լույսի»-ի ղեկավարը:

Նշենք, որ Երեւանի ավագանին այսօր որոշում կայացրեց 4-րդ կարգի վթարային Արցախի 10 եւ Արցախի 8 շենքերի 81 բնակարանների բնակիչներին անհատույց նոր բնակարաններ հատկացնել:

 

Տպել
Ամենաշատ