News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 16
USD
476.68
EUR
537.65
RUB
7.61
ME-USD
0.18
Տեսնել լրահոսը


Կարճ ասած, Բակո Սահակյանն ասաց՝ Նիկոլ ջան, դու սուտ ես խոսում: Այս մասին այսօր՝ հունիսի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ԼՂ բանակցային գործընթացների մասին ինքն է առաջինը տեղեկացրել Արցախի իշխանություններին.

«Բակո Սահակյանն անմիջապես ասաց, որ ՀՀ իշխանություններին միշտ էլ տեղեկացրել են: Կարճ ասած, Բակո Սահակյանն ասաց՝ Նիկոլ ջան, դու սուտ ես խոսում: Լավ, եթե տեղյակ չեն եղել, ՄԽ համանախագահները, որ գնում են Արցախ, ի՞նչ են քննարկում, եղանակի տեսությո՞ւնը»:

Շարմազանովն ասաց, որ Փաշինյանը ձախողվել է Վաշինգտոնում Մնացականյան-Մամեդյարով հանդիպման ժամանակ:

«Երբ նա եկավ, ասաց, որ նոր հայեցակարգ ունի ԼՂ հարցում: Այդ հայեցակարգը Պետերբուրգի, Ժնեւի, Վիեննայի համաձայնությունները պատմության գիրկն ուղարկելն էր: Վաշինգտոնյան հայտարարության մեջ մենք որեւէ հղում Պետերբուրգին, Ժնեւին եւ Վիեննային չենք տեսել: Սա հայկական դիվանագիտության եւ անձամբ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական պարտությունն է: Էլ չեմ ասում, որ ընդհանրապես բանի տեղ չեն դնում Նիկոլ Փաշինյանի պահանջը, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան»,- ասաց նա եւ հավելեց, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունն այս մասով ոչ թե դեղին քարտ էր Փաշինյանին, այլ միանգամից երկու կարմիր քարտ. «Եթե այդքան դուխով է, հետեւողական է, մեզանից հայրենասեր է, ինչո՞ւ հիմա չի խոսում այդ մասին: Դրա համար Նիկոլ Փաշինյանի նաեւ այս 6-ամսյա քաղաքականությունը ոչ թե փայլուն է, այլ փայլուն ստերի ու փայլուն մանիպուլյացիաների քաղաքականություն է»:

Շարմազանովն ասաց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր անձնական խնդիրները պետական խնդիրներից  չի կարողանում տարբերակել. «Ինչա Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը եկել էին դատարան Ռոբերտ Քոչարյանի համար միջնորդություն անելու եւ ողջագուրվելու, մարդը նյարդայնացավ, մի քանի օր հետո հայտարարեց, որ Արցախի իշխանությունները իր պարի ընկերներն են: Դա ինչ խոսելու ձեւ ա, քուչի բազար ա: Ավելի լավ ա պարի ընկեր լինեն, քան լիֆտի ընկեր: Բա քո լիֆտի ընկերոջից ի՞նչ կա, որ կիրթ ու նորմալ էիր համարում: Ինչպես ասում էր Վազգեն Սարգսյանը՝ մենք իրար սիրել պարտավոր չենք, բայց իրար հանդուրժել եւ հարգել պարտավոր ենք: Փաշինյանին ասեք պարապ ժամանակ խորոված մի կեր, այլ մեր մեծերին կարդա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ