News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 10
USD
485.23
EUR
570.68
RUB
6.59
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Լոռու մարզի Հարթագյուղ գյուղում 7-ամյա երեխային խեղդամահ անելով սպանելու համար 30-ամյա մորը՝ Աննա Կարապետյանին, այսօր մեղադրանք է առաջադրվել: Այս մասին NEWS.am–ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

ԿՆոջը մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով (սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով):

Նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝  30-ամյա կնոջը կալանավորելու համար։

Ավելի վաղ հայտնել ենք, որ 2019 թվականի հունիսի 21-ին՝ ժամը 18:55-ին, ահազանգ է ստացվել «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության շտապօգնության բաժանմունք այն մասին, որ Լոռու մարզի Հարթագյուղ գյուղում կինը խեղդամահ է արել իր 7 տարեկան երեխային: 30–ամյա կինն, ով Երևանի բնակիչ է, այնուհետև փորձել է ինքնասպան լինել՝ մեծ քանակությամբ դեղահաբեր խմելու միջոցով: NEWS.am–ին հասած նախնական տեղեկություններով՝ կինը երեխային խեղդամահ անելուց հետո ձեռքում պահել է հանգուցյալ մոր լուսանկարն ու ասել՝ «մորս մոտ եմ ուղարկում երեխին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աճարկուտի մոտակայքում քաղաքացին ընկել է լիճը. ահազանգ ԱԻՆ-ում
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից...
Բազե որսած 26-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել
Տղամարդը հայտնել է, որ ժամը 16.30-ի սահմաններում թռչունը որսացել է Հոռոմ գյուղի դաշտերում…
Կոռուպցիոն առերևույթ չարաշահումներ Զոլաքարի համայնքապետարանում. հարուցվել է քրեական գործ. Դատախազություն
Հրապարակումն ուղարկվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազություն՝ դրանում նշված հանգամանքները պարզելուն ուղղված միջոցառումներ նախաձեռնելու նպատակով...
Բեյրութի պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասել է 200-ի
Կան տասնյակ անհայտ կորածներ, անհայտ կորածներից շատերը օտարերկրյա աշխատողներ են...
Այստեղ դատախազությունն էլ անելիք ունի. Դավիթ Սանասարյանը՝ Արսեն Թորոսյանի նկատմամբ վարույթ հարուցելու մասին
Եթե լիազորություններս դադարեցված չլիներ, աշխատակիցներիս կհանձնարարեի, չէի թողի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, ուսումնասիրել եւ տեսնել, որ այդ ինչպե՞ս ստացվեց…
Կառավարությունը չի կատարել ՄԻԵԴ-ի պահանջը. Գագիկ Խաչատրյանը բուժում չի ստացել. Փաստաբանական խումբ
ՀՀ պատմության մեջ աննախադեպ է Եվրոպական դատարանի որոշումը չկատարելը...
Ամենաշատ