News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 23
USD
475.99
EUR
528.92
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Մի քանի օր առաջ հրապարակեցինք Երեւանում առաջին 20 վերելակների մրցույթը, որը ծիծեռնակը կլինի 3500 վերելակների փոփոխության: Այս մասին, այսօր՝ հունիսի 20-ին, Երեւանի ավագանու արտահերթ նիստում նշել է Երեւանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը՝ հավելելով, որ դա պլանավորում են սկսել հաջորդ տարվանից:

«20 վերելակներն ընտրված են 10 վարչական շրջաններում, յուրաքանչյուրում 2 վերելակ: Ընտրման սկզբունքն առավել անմխիթար վիճակն է եղել»,-ասաց նա:

Փոխքաղաքապետը տեղեկացրեց, որ նոր վերելակները կլինեն եվրոպական ստանդարտների թե ձայնամեկուսացման, թե արագության, թե սպասարկման առումներով. «Վերելակները փոխելու վերջնաժամկետը սահմանված է երեք ամիս: Եթե մրցույթը կայանա, արդեն սեպտեմբեր-հոկտեմբերին կունենանք տեղադրված վերելակներ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել