News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 18
USD
476.41
EUR
535.1
RUB
7.57
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հանդիպել է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանի եւ թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանի հետ, որպեսզի քննարկի Պարսից ծոցում լարվածության թեժացումը, տեղեկացնում է AP-ը։

Ջիդա ժամանելուն պես Պոմպեոյին դիմավորել են Սաուդյան Արաբիայում ԱՄՆ նոր դեսպան Ջոն Աբիզաիդը եւ Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Իբրահիմ ալ Ասաֆը։

Իր Թվիթերում Պոմպեոն գրել է, որ թագավոր Սալմանի հետ քննարկել է տարածաշրջանում լարվածության թեժացումը։ Նրա խոսքով՝ քննարկվել է նաեւ Հորմուզի նեղուցում անվտանգության ապահովման անհրաժեշտությունը Պարսից ծոցում լցանավերի վրա հարձակումներից հետո, որոնցում Վաշինգտոնն ու Էր Ռիադը մեղադրում են Իրանին։ Թեհրանը չի ընդունում մեղադրանքները։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ