News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 20
USD
476.48
EUR
535.52
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

«Ակտիվ քաղաքացի» պլատֆորմն արդեն պատրաստ է եւ հուլիսին Երեւանի բնակիչներն արդեն կարողանալու են ներկայացնել իրենց նախագծերը: Այս մասին, այսօր՝ հունիսի 24-ին, Երեւանի ավագանու նիստում հաայտնեց քաղաքապետ։ Հայկ Մարությանը:

Նրա խոսքով, այդ նախագծերը պետք է գնահատվեն երեւանցիների կողմից եւ ընտրված նախագծերը պետք է կատարի քաղաքապետարանը: «Հուլիսին մեկնարկն է: Այդ պլատֆորմը մեզ կծառայի: Բոլորը չէ, բայց շատ հարցեր կան, որ կարող ենք օնլայն քվեարկությամբ պատասխան ստանալ, թե քաղաքացիներն ինչ են մտածում այս կամ հարցի վերաբերյալ: Այսինքն մեր նախընտրական ծրագրի ուղիղ ժողովրդավարություն կետը սկսում ենք իրականացնել նաեւ այս կերպ»,-ընդգծեց Հայկ Մարությանը:

Տպել
Ամենաշատ