News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 20
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի հերթական նիստում հանձնաժողովը քննության է առել հարկ վճարողների  ներկայացրած բողոքները, որոնք վերաբերում են հարկային կամ մաքսային ծառայողների գործողությունների կամ անգործության հետևանքով, իրենց կարծիքով, ոչ արդարացի որոշումների կայացմանը: Ըստ կարգի, նիստում նախ լսում են տնտեսվարողներին, նրանց  հիմնավորումներն ու փաստարկները, ապա փորձում մանրամասն հարցերի միջոցով ամբողջացնել իրական պատկերը, ինչից հետո հանձնաժողովը որոշում  է կայացնում: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին ՊԵԿ մամուլի ծառայությունից։

Հարկ վճարողների դիմում-բողոքները հիմնականում վերաբերում են ՀԴՄ-ի շահագործման կանոնների խախտումների վերաբերյալ ակտերը, չկատարված հարկային պարտավորությունները գանձելու մասին որոշումներն անվավեր ճանաչելուն: Հանձնաժողովում արձանագրել են, որ ընդհանուր առմամբ, 2019 թվականին զգալի ավելացել է բողոքների քանակը, ինչը ՊԵԿ-ի հանդեպ  տնտեսվարողների վստահության մասին է խոսում: Ըստ այդմ, ավելացել են հօգուտ հարկ վճարողի կայացված որոշումները: Հունվար-մայիս ամիսների ընթացքում հանձնաժողովը քննության է առել մոտ 760 դիմում, այնինչ, անցած տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմել է ընդամենը 272: 2019-ին մերժվել է հարկ վճարողների բողոքների ընդամենը 35 տոկոսը, իսկ 65 տոկոսն ամբողջությամբ կամ մասնակի բավարարվել կամ կարճվել է:

Հիշեցնենք, որ ՊԵԿ հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի նիստերը դռնբաց են: Դիմում-բողոք ներկայացրած անձի համաձայնությամբ, նիստերին կարող է մասնակցել, ինչպես նաև նիստերը ձայնագրել կամ տեսագրել ցանկացած անձ, այդ թվում` ԶԼՄ և հասարակական կազմակերպության ներկայացուցիչ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՀ-ին Հայաստանին աջակցելու համար
Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվել է այս տարվա մայիսին ԱՄՀ գործադիր խորհրդի կողմից հաստատված ծրագիրը…
Ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու տնտեսական էֆեկտը արդեն զգացվում է. Շուշան Ներսիսյան
Էն փաստը, որ այսօր տարբեր ավտոներմուծող կազմակերպություններ արդեն իսկ տարածքներ են վարձել…
Սահմանվել է վերահսկողություն կերակրի աղի նկատմամբ․ ՍԱՏՄ
Նշենք, որ հանրային սննդի օբյեկտները, սննդի արտադրությամբ զբաղվող կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը պարտավոր են Հայաստանի…
Գյումրիի Հյուսիսային ավտոմաքսատանը 30 հոգի արդեն ընդունվել են աշխատանքի, մնացածը Երեւանից են գալու. ՊԵԿ տեղակալ
ՊԵԿ տեղեկալը հավելեց, որ Գյումրիի աշխատակիցներն ընտրվել են գիտելիքների հիման վրա…
Երբ կսկսի գործել Գյումրիի նոր ավտոմաքսատունը․ պարզաբանում է ՊԵԿ նախագահի տեղակալը
Աշխատանքներն ընթանում են աննկարագրելի թափով…
«Ստվերի դեմ պայքարում աննախադեպ ծավալի հաջողություններ ունենք, բայց դա առավելագույնը չէ». ՀՀ վարչապետ
Վարչապետը նաեւ հավելեց, որ տնտեսական աճի եւ ակտիվության խթանումն ունի ոչ միայն ֆինանսական բաղադրիչ, այլ հոգեբանական բաղադրիչ...
Ամենաշատ