News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 22
USD
475.96
EUR
530.36
RUB
7.48
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Այս պահի դրությամբ մենք Կարմիր բլուրում իրականացնում ենք  շինարարական աղբի հեռացում: Այս մասին, այսօր՝ հունիսի 24-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց Երեւանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Նրա խոսքով, նախատեսել են, որ Նուբարաշենի աղբավայրն ամբողջությամբ ցանկապատվի. «Նոր աղբավայրի կառուցման եւ հին աղբավայրերի փակման մրցույթն արդեն տեղի է ունեցել: Երեւանի քաղաքապետարանը նախատեսում է այս տարի ամբողջությամբ ցանկապատել Նուբարաշենի աղբավայրը:

Տարիների ընթացքում նուբարաշենում աղբի ծածկման աշխատանքներ չեն իրականացվել: Այս պահի դրությամբ մենք Կարմիր բլուրում իրականացնում ենք  շինարարական աղբի հեռացում: Շուրջ 20 տարի այդ շինաղբը եղել է Կարմիր բլուր հնավայրում: Այս պահի դրությամբ արդեն 120 ավտոմեքենա շինաղբ տեղափոխվել է Կարմիր բլուրից: Այդ շինաղբի միջոցով իրականացնում ենք Նուբարաշենիի աղբավայրը ծածկելու աշխատանքները, որ շոգ օրերին հրդեհներ տեղի չունենան»,-ընդգծեց նա:

Իր հերթին Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց. «Երբ մենք հայտնեցինք, որ Կարմիր բլուրը մաքրում ենք, Էրմիտաժի տնօրենը ոչ թե ուրախացավ, այլ ուղղակի երջանիկ էր, որովհետեւ գիտեք, որ իր հայրը շատ մեծ ներդրում ունի այս գործում:

Հոկտեմբերին հյուրընկակելու է մեզ եւ մենք հետաքրքիր գործեր ունենք անելու իրար հետ»:

Տպել