News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
USD
476.41
EUR
535.1
RUB
7.57
ME-USD
0.18
Տեսնել լրահոսը

Իհարկե, այն լարվածությունը, որն այսօր առկա է Վրաստանի Հանրապետությունում, անհանգստացնող եւ մտահոգող է մեզ համար որպես հարեւան եւ դաշնակից պետություն: Այս մասին այսօր՝ հունիսի 24-ին, ԱԺ-ում 168.am-ի եւ Aravot.am-ի լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ խոսելով Վրաստանում ծավալվող իրադարձությունների մասին:

Նա նկատեց, որ այս իրադարձություններում ներգրավված են հայաստանին երկու դաշնակից պետությունն:

«Միայն կարող եմ հույս հայտնել այս պահին, որ հնարավոր կլինի գալ որեւէ եզրահանգման եւ լարվածությունը թուլացնելու ուղղությամբ շուտափույթ քայլեր ձեռնարկել: Հայաստանի դերակատարումն այս պարագայում ես անձամբ չեմ պատկերացնում, թե ինչը կարող է լինել»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարել էր, որ կարող են փակվել դեպի ՀՀ տանող բեռնուղիները, արդյոք այս հարցում մեր պաշտոնյաներն անելիք ունեն, Մակունցն արձագանքեց. «Տարածաշրջանում որեւէ պետությունում տեղի ունեցող դեպքերն անմիջականորեն ազդում է հարեւան պետությունների վրա: Ինչ վերաբերում է միջամտությանը, Վրաստանում ներքաղաքական պրոցեսներ են տեղի ունենում: Ես ԱԳՆ-ի փոխարեն չեմ կարող արձագանքել, բայց ես կարծում եմ, որ Հայաստանն այս պահին իրավունք չունի Վրաստանի ներքաղաքական կյանքին միջամտելու»:

Նա հավելեց, որ դա կրավորական կեցվածք չէ, եւ օրինակ, Հայաստանում մեկ տարի առաջ տեղի ունեցած հեղափոխությունը եւս ներքաղաքական զարգացում էր եւ որեւէ արտաքին միջամտություն կարող էր այլ ընթացք տալ դրան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«168 ժամ». Վրաստանի նախագահի հայտարարությունն ուղիղ կերպով կարող է վերաբերել նաեւ Հայաստանին
Նա նշել է, որ այս բարդ տարածաշրջանային քաղաքական իրավիճակը Հայաստանին դրել է մի իրավիճակի մեջ, երբ այս հարաբերությունների սրումն ուղիղ սպառնալիք է...
Դիլիջանում կայացավ Հայաստան-Վրաստան գործարար համաժողովը
Ելույթ են ունեցել նաև Հայաստանի կենտրոնական բանկի նախագահհի տեղակալ Ներսես Երիցյանը․․․․
Հայ-վրացական միասնական զբոսաշրջային փաթեթն ուժի մեջ է. Փոխնախարար
ծովափնյա տուրիզմ չի կարող առաջարկել, մենք առաջարկում ենք էքստրիմ տուրիզմ, մշակութային տուրիզմ, գաստրոտուրիզմ, որը կարող է միացյալ արդյունքով ծառայել եւ մեզ մոտ, եւ վրացիների…
Դիլիջանում ընթանում է Հայ-վրացական գործարար համաժողովը
Հիշեցնենք, որ նախօրեին՝ հունիսի 27-ին էլ Երևանում տեղի էր ունեցել Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության...
Ամփոփվել են Հայ-վրացական առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքները
Հայկական կողմից նիստը համանախագահել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, վրացական կողմից` Վրաստանի փոխվարչապետ, տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցկիտիշվիլին...
Հայ-վրացական օրակարգը հագեցած է էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտներում բազմաթիվ հեռանկարային ծրագրերով. Ավինյան (ֆոտո)
Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը...
Ամենաշատ