News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 20
USD
476.48
EUR
535.52
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

Միջազգային էներգետիկ գործակալությունն անհանգստացած է Մերձավոր Արեւելքում լարվածությամբ, ինչը կարող է ազդեցություն ունենալ գլոբալ էներգետիկ անվտանգության վրա: Այս մասին հայտարարել է գործակալության գործադիր տնօրեն Ֆաթիհ Բիրոլը՝ հավելելով, որ գործակալությունը կգործի մատակարարումների հետ կապված ֆիզիկական ընդհատումների դեպքում:

Նշենք, որ տարածաշրջանում իրավիճակը վատթարացել է Օմանի ծոցում նավթային 2 լցանավերի վրա հարձակումից հետո, որում ԱՄՆ-ը, Սաուդյան Արաբիան  եւ Մեծ Բրիտանիան մեղադրում են Իրանին:

Անցած շաբաթ Իրանը հայտարարեց ամերիկյան անօդաչու թռչող սարքի խոցման մասին՝ նշելով, որ այն խախտել է իր օդային տարածքը: Վաշինգտոնում նշում են, որ այն գտնվել է միջազգային տարածքում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին հայտարարեց, որ Իրանի դեմ նոր պատժամիջոցների կսահմանվեն, իսկ ավելի մանրամասն այդ մասին կհայտարարի հունիսի 24-ին:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Օգոստոսին Իրանը, Ռուսաստանը եւ Թուրքիան Սիրիայի հարցով եռակողմ բանակցություններ կանցկացնեն
Որն ուղղված է սիրիական ճգնաժամի կարգավորման քննարկմանը…
Տրիպոլիի մոտ միգրանտների պահման կենտրոնի վրա ավիահարվածի ժամանակ 40 մարդ է զոհվել
Մոտ 80 մարդ վիրավորվել է…
Լիբանանի ԱԳ նախարարը եւ ԱՄՆ ներկայացուցիչը քննարկել են Իսրայելի հետ սահմանազատման պայմանները
Լիբանանի արտգործնախարարը եւ ԱՄՆ ներկայացուցիչը քննարկել են Իսրայելի հետ սահմանազատման պայմանները...
Հուսիները Սաուդյան Արաբիայում հարձակվել են օդանավակայանի վրա
Ինը մարդ տուժել է հուսիների հարձակումից...
Նեթանյահուն խոստացել է, որ Սիրիայում Իսրայելի գործողությունները անվտանգ կլինեն ՌԴ ուժերի համար
Խոսելով Սիրիայում իրավիճակի մասին՝ Նեթանյահուն ասել է, որ Իսրայելը բազմիցս խոչընդոտել է Սիրիայի տարածքում «Հըզբոլալլահ» կազմակերպությանը իրանական զենքի մատակարարմանը, սակայն չի վտանգել ռուս զինծառայողներին....
Լիբիայում Տրիպոլին գրավելու դեպքում կստեղծեն նոր կառավարություն
Նոր կառավարություն կստեղծվի, եթե Տրիպոլին գրավվի...
Ամենաշատ