News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 20
USD
476.48
EUR
535.52
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովում առաջիկայում նախատեսվում է աշխատանքային քննարկում անցկացնել՝ քննարկելու վեթինգի հետ կապված՝ խմբակցությունների դիրքորոշումները: Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ ի պատասխան 168.am-ի  եւ Aravot.am-ի հարցի, թե ինչ մոտեցում ունեն վեթինգի մասին «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկների վերաբերյալ:

«Դիմել եմ օրեր առաջ ԱԺ նախագահին եւ կարծում եմ՝ ինչ-որ աշխատանքային ձեւաչափով հանդիպում կկայանա, եւ կքննարկենք այդ հարցերը»,- ասաց Լ.Մակունցը:

Ըստ նրա՝ ի վերջո, հարցը կառավարության տիրույթում է, եւ խոսքը ոչ թե՝ վեթինգի մասին օրենսդրական նախագծի մասին է, այլ՝ թե որ կառույցը պետք է անցկացնի եւ ինչ կերպով, հետեւաբար՝ չափանիշերը պետք է քննարկվեն բոլոր կողմերի հետ, այդ թվում՝ դատաիրավական համակարգի:

Ըստ նրա՝ իրենք ի սկզբանե քննարկել են մի քանի տարբերակներ, թե որ մարմինը պետք է անցկացնի վեթինգը. «Կարծում ենք, որ քանի որ նաեւ գործող ինստիտուտներն այդ հնարավորությունն ընձեռում են, եւ իրենք նաեւ կոչված են նման գործառույթ իրականացնելու համար, շատ ավելի նպատակահարմար է դա անել հենց գործող կառույցների միջոցով եւ չգնալ մի ճանապարհով, որն իրենից երբեմն կարող է ենթադրել հակասահմանադրական մոտեցումներ, եւ փորձել լուծել»:

Հիշեցնենք, որ ԼՀ-ն առաջարկում է հանձնաժողովում ընդգրկել բացառապես ապաքաղաքական, բարձրագույն կրթություն ունեցող, մասնագիտական բարձր որակներ ունեցող եւ հանրային բարձր վստահություն վայելող անձանց, հասարակական կազմակերպությունների եւ քաղաքացիական հասարակության այլ ինստիտուտների ներկայացուցիչների։ «Հանձնաժողովում ընդգրկվում են իշխանության բոլոր ճյուղերի, ինչպես նաեւ խորհրդարան անցած բոլոր քաղաքական ուժերի կողմից առաջադրված մեկական անձինք՝ սույն կետում հռչակված սկզբունքներին համապատասխան։

– Հանձնաժողովի կազմում պետք է պարտադիր ընդգրկվեն իրավաբաններ, տնտեսագետներ եւ խնդրո առարկա ոլորտին առնչվող այլ մասնագետներ։

– Հանձնաժողովի անդամները պետք է լինեն բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ»,- առաջարկել է ԼՀ-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ