News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 23
USD
475.96
EUR
530.36
RUB
7.48
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Թուրքիայի դեմ ԵՄ պատժամիջոցները ժամանակ են պահանջում եւ պետք չէ ակնկալել, որ ԵՄ-ը մեկ ժամում որոշում կընդունի: Այս մասին հայտարարել է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը, հաղորդում է Cyprus Mail-ը:

Նա նշել է, որ իրեն «տխրեցնում է» այն, որ անցած շաբաթ Եվրոպական խորհուրդը չի կարողացել անհապաղ հայտնել Անկարայի դեմ պատժամիջոցների սահմանման մասին:

«Դրա համար որոշակի ժամանակ է պետք, քանի որ ԵՄ-ում կան հստակ ընթացակարգեր»,- նշել է նա՝ օրինակ բերելով Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները, երբ Բրյուսելին դրա համար 6 ամիս պահանջվեց:

Խորհուրդը տարբերակներ կներկայացնել, եւ ԵՄ անդամ պետությունները կամ կչեղարկեն կամ կփոփոխեն դրանք: Սակայն Կիպրոսում ասում են, որ գոհ են եմ դիրքորոշումից:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Թուրքիան երկրորդ նավն էր ուղարկել Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտի: Թուրք պաշտոնյաների խոսքով՝ «Յավուզ» նավը հորատում կսկսի հուլիսի կեսերին:

Առաջին՝ «Ֆաթիհ» հորատիչ նավը գտնվում է Պաֆոս դեպի արեւմուտք:

Անկարան, որը դիվանագիտական հարաբերություններ չունի Կիպրոսի հետ, պնդում է, որ Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում կան շրջաններ, որոնք վերահսկվում են Թուրքիայի կամ թուրք կիպրացիների կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրեքզիթը ժամանակի եւ էներգիայի զուր վատնում է. Ժան-Կլոդ Յունկեր
Հոկտեմբերի 19-ին արտակարգ նիստի ընթացքում բրիտանացի խորհրդարանականները հավանություն են տվել փոփոխությանը, որը երկրի վարչապետին պարտավորեցնում է խնդրել ԵՄ-ին հետաձգել բրեքզիթը...
Արայիկ Հարությունյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է Erasmus+ ծրագրի շրջանավարտների ցանց ստեղծելու
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին...
Մենք ԵՄ-ի հետ ծավալել ենք լայնամասշտաբ եւ փոխշահավետ համագործակցություն. ԱՆ փոխնախագահ
Մեկնարկել է «Աջակցություն արդարադատության նախարարությանը ԵՄ չափորոշիչներին համապատասխան իրավական մոտարկման հարցում» դասընթացը...
Կրթությունն ու մշակույթը՝ Հայաստան-ԵՄ համագործակցության համատեքստում․ ԿԳՄՍ նախարարն ընդունել է ԵՄ ներկայացուցչին
Կրթության, երիտասարդության, սպորտի եւ մշակույթի հարցերով գլխավոր տնօրենին…
Մեծ Բրիտանիայի խորհրդարանում շաբաթ օրը բրեքզիթի ծրագրի հարցով քվեարկություն տեղի կունենա
Դա վճռորոշ պահ կդառնա, որը, հավանաբար, վերջ կդնի այն փակուղուն, որում հայտնվել էր Մեծ Բրիտանիան...
Հայաստան-ԵՄ նիստ. Բրյուսելում ստորագրվել է Արբիտրների ցանկը հաստատելու մասին որոշումը
ՀՀ-ԵՄ Առեւտրի հարցերով գործընկերության կոմիտեի երկրորդ նիստի ավարտին…