News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
USD
476.41
EUR
535.1
RUB
7.57
ME-USD
0.18
Տեսնել լրահոսը

Հունիսի 22-ին, ժամը 16.40-ին, քննվող քրեական գործի շրջանակներում, ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ, խուզարկություն է կատարվել Հովտամեջ գյուղի 32-ամյա մի բնակչի պատկանող վագոն-տնակում եւ կից կիսակառույց շինությունում:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ շինության 4-րդ սենյակից հայտնաբերվել է կանեփի թփի նմանվող 46 բույս, իսկ 3-րդից՝ պլաստիկ տարայում լցված, մոտ 132 գրամ կշռով կանաչավուն, մանրացված, կանեփի սուր հոտ ունեցող զանգված, որի կողքին՝ եղել է մոտ 47 գրամ կշռով նույն զանգվածից:

Ըստ բնակչի հայտարարության՝ հայտնաբերվածը կանեփ է, որն ինքն է ցանել, աճեցրել, չորացրել, մանրացրել եւ պատրաստել թմրամիջոց՝ ծխելու եղանակով օգտագործելու համար:

Հայտնաբերվածն ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն:

Նախապատրաստվում են նյութեր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հնդկաստանում կոկորդիլոսը քաշել է տղամարդուն, երբ վերջինս որոշել է լողալ գետում
Սուբաշը կոկորդիլոսների հարձակման վերջին զոհն է, որոնք կենտրոնացել են ազգային պարկին հարակից գյուղերում...
Ողբերգական վրաերթ Երեւանում․ մահացել է 13-ամյա աղջիկ․ մի քանի երիտասարդ փորձել են հաշվեհարդար տեսնել վարորդի հետ
Աղբյուրի տեղեկություններով՝ դեպքի վայրի հարևանությամբ բնակվող մի քանի երիտասարդներ փորձել են հաշվեհարդար տեսնել վարորդի հետ․․․․
Պակիստանի իշխանությունները ձերբակալել են նախկին վարչապետին
Շահիդ Հական Աբբասին զբաղեցրել է երկրի վարչապետի պաշտոնը գրեթե մեկ տարի...
Անասնագոմի տանիքը քանդելիս հրացան է հայտնաբերել եւ հանձնել ոստիկանություն
Նշանակվել է փորձաքննություն...
Որպես անհետ կորած որոնվող մայրը և դուստրը հայտնաբերվել են
Մ.Դիասամիձեն և Ս.Դիասամիձեն հանձնվել են ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողներին...
«Լեքսուսի» ոչ սթափ վարորդը բերվել է ոստիկանություն. Նա միտումնավոր խախտումներ է արել
Վերջինս չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին...
Ամենաշատ