News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 12
USD
486.73
EUR
549.62
RUB
6.84
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Իրանն ԱՄՆ-ի դեմ հայց կներկայացնի՝ կապված այն հաղորդագրությունների հետ, որ Վաշինգտոնը կիբերհարձակում է սկսել Թեհրանի դեմ: Այս մասին, Fars-ի հաղորդմամբ, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին:

Նրա խոսքով՝ ինքը մինչեւ վերջ տեղեկացված չէ ենթադրյալ հարձակման մասին: Նա հավելել է, որ եթե այդ հաղորդագրությունները ճիշտ լինեն, ապա Իրանը կարող է դրանք որպես ապացույց օգտագործել եւ հայց ներկայացնել ԱՄՆ-ի դեմ:

Ավելի վաղ Իրանի տեղեկատվական եւ հաղորդակցման տեխնոլոգիաների նախարար Մուհամմադ Ջավադ Ազարի Ջահրոմին հայտնել է, որ ԱՄՆ-ը ձախողել է իր վերջին կիբերհարձակումներում:

«Նրանք պետք է շատ ջանքեր գործադրեն, որպեսզի հաջողության հասնեն»,- ասել է նա:

Ամերիկյան ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել են, որ ԱՄՆ-ը թիրախավոր է համակարգչային համակարգերը, որոնք վերահսկում են իրանական հրթիռային եւ հրթիռային արձակման սարքերը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել