News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 23
USD
475.96
EUR
530.36
RUB
7.48
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ նիստում հունիսի 24-ին տեղի են ունենում Հարկային օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկումները, տեղեկացնում է NEWS.am-ի խորհրդարանական թղթակիցը։ Նոր բարեփոխումները Հարկային օրենսգրքում ներկայացրեց Հայաստանի ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։

Համաձայն օրենսդրական լրացումների՝ Հայաստանը կբարձրացնի հարկվող ԱԱՀ-ն՝ ներկայիս 58,35 մլն-ից մինչեւ 115 մլն դրամ, իսկ 2019 թվականի հունվարի 1-ից ֆինանսների նախարարությունը կբարձրացնի նաեւ հարկային շեմը ինքնազբաղ քաղաքացիների ու ընտանեկան ձեռներեցության սուբյեկտների համար 9 մլն դրամից եւ 18 մլն դրամից՝ համապատասխանաբար մինչեւ 24 մլն դրամ։ Արդյունքում՝ նրանց մնում է վճարել միայն ապրանքների ներկրման տուրքերը։

Ընդ որում՝ 2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանը նախատեսում է հրաժարվել լիցենզիոն հարկի համակարգից՝ անցնելով ընդհանուր հարկման համակարգին։ Հանրապետությունը կհրաժարվի հարկման երկու այլընտրանքային համակարգերից՝ ինքնազբաղ եւ ընտանեկան ձեռներեցությունից եւ նրանց փոխարինելու կգա միկրոձեռներեցությունը մինչեւ 24 մլն դրամ հարկվող շեմով։ Միկրոձեռներեցության սուբյեկտներ չեն համարվի տնտեսվարող սուբյեկտները, որոնք իրականացնում են մասնագիտացված գործունեություն, մասնավորապես՝ հաշվապահություն, փաստաբանություն եւ քոնսալթինգ։ Միկրոբիզնեսը կազատվի հարկերի բոլոր տեսակներից եկամտահարկից զատ, որը կկազմի 5 հազար դրամ։

Բացի այդ, 2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանը կանցնի եկամտահարկի հարթ համակարգի, որն անկախ աշխատավարձի չափից, կսահմանվի 23 տոկոսի չափով։ Ընդ որում՝ մինչեւ 2023 թվականը տոկոսադրույքն աստիճանաբար կնվազի մինչեւ 20 տոկոս։ Զուգահեռաբար, կառավարությունը նախատեսում է աստիճանական վերադարձ պարտադիր թոշակային համակարգի նախկին պայմաններին։ 2020-2022 թվականներին կառավարությունն առաջարկում է նաեւ Հայաստանի քաղաքացիների եւ օտարերկրացիների համար հավասար հարկադրույքներ մտցնել շահութահարկի եւ շահաբաժինների հարկի վրա՝ դրանք նույնպես սահմանելով 23 տոկոսի մակարդակում. 20-ից մինչեւ 18 տոկոս շահութահարկի եւ 10-ից մինչեւ 5 տոկոս շահաբաժինների հարկի վրա։ Ֆիննախը նաեւ առաջարկում է ամրագրել, որ ֆիզիկական անձանց ռեզիդենտների դրսից ստացված թոշակները չեն հարկվի Հայաստանում։ Հայաստանի կառավարությունը, հանձին ֆիննախի, առաջարկում է 2019 թվականին  վերանայել եւ ընդլայնել ենթաակցիզային ապրանքների ցուցակը։ Այսպես, բյուջեի հարկային կորուստների փոխհատուցման նպատակով եկամտահարկի եւ շրջանառության հարկի տոկոսադրույքի նվազման արդյունքում ֆիննախն առաջարկում է 2019 թվականի հուլիսի 1-ից առաջանցիկ տեմպերով բարձրացնել ծխախոտի արտադրանքի եւ ալկոհոլի, ինչպես նաեւ գարեջրի ակցիզային հարկի տոկոսադրույքները։

Կներդրվի նաեւ 4 տոկոսով ակցիզային հարկի տոկոսադրույքի ամենամյա շտկման համակարգ։ IGOS տեխնոլոգիայով էլեկտրոնային սիգարետները կհարկվեն ակցիզով ճիշտ նույն կերպ, ինչպես եւ սովորականները։ Նախատեսվում է նաեւ բարձրացնել օղու եւ էթիլային սպիրտի նվազագույն գները՝ 100 տոկոսանոց 1 լիտր սպիրտի ներկայիս 3500 դրամից մինչեւ 6 հազար դրամ։ 2019 թվականի հուլիսի 1-ից առաջարկվում է ընդլայնել ենթաակցիզային ապրանքների ցուցակը՝ ներառելով 5 գրամ եւ ավելի շաքար պարունակող ըմպելիքները 100 գրամ մթերքի պարագայում՝ արժեքի 10 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան 30 դրամը 1 լիտրի համար։ Արդեն 2020 թվականի հունվարի 1-ից կառավարությունը մտադիր է վերանայել էկոլոգիական հարկի տոկոսադրույքը մթնոլորտ աղտոտող նյութերի արտանետման պարագայում 301 եւ ավելի ձիաուժ ունեցող մեքենաների համար, ներկայիս 50 դրամի համար 1 ձիաուժի դիմաց, եւ սահմանել նոր դրույք՝ 150 դրամի չափով։

2020 թվականի հունվարի 1-ից առաջարկվում է նաեւ վերանայել մոլախաղերի կազմակերպման եւ անցկացման հարկումը,այդ թվում ինտերնետ ցանցում։

Մասնավորապես, բուքմեյքերական գրասենյակների հարկումը կանցկացվի շահութահարկի կարգավորման դաշտում 2020 թվականից, իսկ մոլախաղերինը՝ 2021 թվականից։ Բացի այս ամենից, 2020 թվականից շրջանառության հարկը հանրային սննդի ներկայացուցիչների համար չի բարձրացվի մինչեւ 10 տոկոս, ինչպես նախատեսված էր նոր Հարկային օրենսգրքով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել