News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 17
USD
476.74
EUR
535.47
RUB
7.6
ME-USD
0.16
Տեսնել լրահոսը

Վրաստանի ՆԳՆ գլխավոր տեսչությունը հետաքննություն է վարում հունիսի 20-ին Թբիլիսիում ցույցերը ցրելու պատճառով ոստիկանության առանձին աշխատակիցների կողմից հնարավոր խախտումների փաստերով, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն:

«Այս փուլում տասնյակ իրավապահներ, որոնք մասնակցել են ցույցերի ցրման օպերացիային, արդեն դադարեցրել են ծառայողական լիազորությունները: Նրանցից երկուսի գործողություններում քրեական հանցագործության նշաններ են հայտնաբերվել: Համապատասխանաբար, նյութեր են ուղարկվել Գլխավոր դատախազություն հետագա արձագանքման համար»,- ասվում է Վրաստանի ՆԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:

Ընդ որում, ՆԳՆ-ն պատրաստակամություն է հայտնել համագործակցել քննության հետ եւ դատախազությանը ապացույցների ներկայացման գործընթացում:

Պարզվել է նաեւ, որ այսօր Գլխավոր դատախազությունը հայտնել է, որ քննություն է սկսել ոստիկանների կողմից հունիսի 20-ի ուշ գիշերը եւ հունիսի 21-ի վաղ առավոտյան Թբիլիսիում խորհրդարանի շենքի դիմաց ցույցերի ցրման օպերացիայի ընթացքում իրավասությունների հնարավոր գերազանցման փաստով:

Գերատեսչությունում նշել են, որ կարեւոր է ստանալ տեղի ունեցածի ամբողջական պատկերը, որպեսզի առանց արձագանքման չմնան նույնիսկ փոքրագույն իրավախախտումները: Այդ կապակցությամբ դատախազությունը բոլորին կոչ է արել լուսանկարներ, տեսանյութեր կամ այլ նյութեր տրամադրել, որոնք ցույց են տալիս ոստիկանների մեղավորությունը: 

Քննությունն ընթանում է «պետական-քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձանց կողմից ծառայողական իրավասությունների գերազանացմամբ, բռնության կամ զենքի կիրառմամբ» հոդվածով: Տվյալ հանցագործությունը պատժվում է 5-8 տարվա ազատազրկմամբ և զբաղեցրած պաշտոններից զրկմամբ:

Թբիլիսում արդեն 5-րդ օրն է՝ շարունակվում են բողոքի ակցիաները: Ցույցերի առաջին օրը՝ հունիսի 20-ին, ոստիկանության կողմից կիրառված ուժի հետեւանքով 240 մարդ է տուժել, վնասվածքներ է ստացել 80 ոստիկան: Հիվանդոցներում են մնում 40 քաղաքացիական անձինք, 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է:

Հաջորդ օրերին ցույցերը շարունակվել են առանց բախումների: Ընդ որում, ցուցարարներն իշխանություններին մեղադրում են հունիսի 20-ի ցույցի ժամանակ անհրաժեշտ ուժի գերազանցման մեջ: Ոստիկաններն այդ ժամանակ ռետինե փամփուշտներ են կիրառել, որոնք «քիչ մահացու զենք» են համարվում, եւ, որոշ փորձագետների խոսքով, կիրառվում են կենդանաբանական այգիներիում եւ արգելոցներում՝ խոշոր գիշատիչների դեմ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել