News
Լրահոս
News
Կիրակի
Օգոստոս 09
USD
485
EUR
573.17
RUB
6.58
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Օմանը հերքում է, որ անցած շաբաթ Իրանի կառավարությանն է փոխանցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ անօդաչու թռչող սարքի խոցման առնչությամբ ուղերձը, հաղորդում է Reuters-ը:

«Սուլթանությունն անհանգստությամբ հետեւում է տարածաշրջանում իրադարձությունների զարգացմանն ու հույս ունի, որ իրանական եւ ամերիկյան կողմերը զսպվածություն կդրսեւորեն եւ երկխոսության ճանապարհով կլուծեն խնդիրները»,- ասվում է Օմանի ԱԳՆ հայտարարության մեջ:

Ավելի վաղ գործակալությունը՝ իրանական աղբյուրների վրա հղումով, հայտնել էր, որ Թրամփը Թեհրանին զգուշացրել է ԱՄՆ անխուսափելի հարձակման մասին: Թրամփը հերքել է նման ուղերձի ուղարկումը: Թեհրանում եւս հերքել են նման ուղերձի ստացումը:    

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել