News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 23
USD
475.96
EUR
530.36
RUB
7.48
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի Շավիլ քաղաքում հունիսի 21-ին  տեղի ունեցավ Շառլ Ազնավուրի անվան հրապարակի բացման արարողությունը, որին մասնակցեցին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Շավիլի քաղաքապետ Ժան-Ժակ Գիյեն, ինչպես նաև Օ-դը-Սեն դեպարտամենտի պատգամավոր Ժակ Մերը։

Ինչպես NEWS.am–ը տեղեկանում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից,  միջոցառմանը Շավիլի քաղաքային երգչախումբը կատարեց Շառլ Ազնավուրի մի շարք ստեղծագործություններ: Հնչեցին Հայաստանի և Ֆրանսիայի ազգային օրհներգները:

Դեսպան Տոլմաջյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց Շավիլի քաղաքային իշխանություններին՝ Մեծ Հայի և Մեծ Ֆրանսիացու հիշատակի հավերժացմանն ուղղված այս նախաձեռնության համար, որը նաև խորհրդանշական տուրք է հայ-ֆրանսիական բարեկամությանը: Նա ընդգծեց այն անգնահատելի դերակատարությունը, որն իրեն հարյուր տոկոսով հայ և հարյուր տոկոսով ֆրանսիացի բնորոշող մեծ արվեստագետն ունեցել է իր երկու ժողովուրդներն և երկու հայրենիքիները կամրջելու գործում:

Տեղեկանք․ Փարիզի մերձակայքում գտնվող Շավիլ քաղաքն ունի շուրջ 20 հազար բնակիչ։ Քաղաքում գործում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին։ Մինչ այդ՝ ապրիլի 23-ին, Փարիզի մերձակա մեկ այլ՝ Կլիշի քաղաքում ևս բացվել էր Շառլ Ազնավուրի անվան հրապարակ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել