News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
USD
476.48
EUR
535.52
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային:

Ինչպես NEWS.am–ը տեղեկանում է Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից, նախարարը, կարևորելով Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը, նշել է, որ Հայաստանը ներկայում դատաիրավական լուրջ բարեփոխումների ճանապարհին է, և այդ ընթացքում անհրաժեշտ են լինելու ԵԽ գործընկերների լավագույն փորձն ու փորձագիտական խորհրդատվությունը: Ռուստամ Բադասյանն ընդգծել է, որ կա քաղաքական կամք ու տրամադրվածություն այդ բարեփոխումները միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան իրականացնելու համար: Նախարարը սերտ համագործակցության պատրաստակամություն է հայտնել և բարձր գնահատել ԵԽ ջանքերն՝ ուղղված Հայաստանում ժողովրդավարության հաստատմանն ու զարգացմանը:

ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան շնորհավորել է նախարար Բադասյանին նշանակման կապակցությամբ և ընդգծել, որ Արդարադատության նախարարությունն իրենց ամենակարևոր գործընկերներից է: ԵԽ ներկայացուցչի տեղեկացմամբ, երևանյան գրասենյակի կողմից ներկայում իրականացվող մոտ 7 ծրագրերում Արդարադատության նախարարությունը կամ հիմնական գործընկերն է, կամ ամենակարևոր դերակատարներից մեկը:

Հանդիպման ընթացքում արդարադատության նախարարն անդրադարձել է Դատաիրավական բարեփոխումների և Հակակոռուպցիոն ռազմավարությունների նախագծերի կենսագործմանը, առանց մեղադրական դատավճռի ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրմանն առնչվող մի շարք հարցերի և այդ շրջանակում ԵԽ հնարավոր աջակցությանը:

ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարն ընդգծել է, որ դատաիրավական բարեփոխումները, Պրոբացիայի ծառայության կարողությունների զարգացումն ու քրեակատարողական համակարգի բերալավումն իրենց առաջնահերթությունների ցանկում են, և ԵԽ-ն պատրաստ է աջակցելու այդ ուղղությամբ տարվող աշխատանքներին:

Հանդիպման ավարտին համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն է ձեռք բերվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կիպրոսն ավարտել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ներպետական ընթացակարգերը
Կիպրոսի խորհրդարանը Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործողությունների համաձայնագիրը վավերացրել է 2019թ. հունիսի 28-ին...
Կայացել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
Անդրադարձ է կատարվել նաեւ բնապահպանական կառավարման արդյունավետության բարձրացմանը...
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ուրսուլա Ֆոն Դեր Լայենին Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ
Ուրախությամբ ցանկանում եմ նշել, որ Հայաստանը Եւրոպական միության հետ այսօր ունի հարաբերությունների հարուստ եւ ընդգրկուն օրակարգ...
ՀՀ փոխոստիկանապետը Վիեննայում կմասնակցի Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման շուրջ քննարկումներին
Գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հովհաննես Քոչարյանը արդյունքների մասին հաշվետվություն պետք է ներկայացնի վարչապետի աշխատակազմ եւ ԱԳՆ...
Եվրահանձնաժողովի ղեկավար է ընտրվել Ուրսուլա ֆոն դեր Լյայենը
Նրա օգտին քվեարկել է 383 պատգամավոր, դեմ՝ 327-ը, ձեռնպահ՝ 22-ը...
ԵՄ-ն համերաշխ է Կիպրոսի հետ թուրքական հորատման նավի իրավիճակի հարցում
«Ես կարող եմ միայն հույս ունենալ, որ այժմ բազմաթիվ հակամարտություններին եւ ճգնաժամերին չի ավելանա եւս մեկը», - ասել է պետական նախարարը...