News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 07
USD
481.74
EUR
546
RUB
7.01
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը


Անվտանգության խորհուրդն այսօր նիստ է արել, վարչապետ Փաշինյանը խոսել է Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրի մասին, որը ընդգծել է՝ ոչ միայն չի լիցքաթափվել, այլեւ  հակառակը, որոշակի գործընթացներ են տեղի ունենում, որոնք ստիպում են ավելի աչալուրջ լինել մեր անվտանգային մարտահրավերների հարցում։ Նա նաեւ հայտարարել է, որ Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը կառավարության համար լրջագույն առաջնահերթություն է:

Խորհրդարանում այսօր Հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը տարեկան հաշվետվություն էր ներկայացնում։ Պատգամավորների արձագանքը բավական կոշտ էր,  հարցերի հերթ կանգնեց «Իմ քայլը», իսկ ԼՀԿ-ից հայտարարեցին, որ  Յոլյանն ամբողջությամբ համապատասխանում է քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցչի չափանիշներին։

Մեկ այլ ելույթի ժամանակ՝ Յոլյանը, չնայած պատգամավորը իր մասին էր խոսում, լքել էր դահլիճը։ Նրան նկատողությամբ դիմավորեց Ալեն Սիմոնյանը։

Խորհրդարանում աղմկոտ մի քանի այլ դրվագ էլ եղավ ՝այս անգամ պատգամավորների միջեւ։ Թեման տվել էր Էդմոն Մարությանը․ նա երեկ լայվ էր մտել ու կոչով դիմել կառավարությանը, թե միջոցներ ձեռնարկեք, որ ռուսական չվերթները Գյումրիով անցնեն։

Նրա՝ «սիրուն աղջիկ» արտահայտությունը խոցեց իմքայլականներին, Արեն Մկրտչյանը խորհրդարանում դիմեց բացակա Մարուքյանին։

Մի նկատողություն էլ բաժին հասավ «Իմ քայլից» Նիկոլայ Բաղդասարյանին, որ թեմայից շեղվելով՝ հիշել էր ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանի հայտարարությունը։ Սրանից էլ երկար վեճ ծագեց, որ սկսվեց դահլիճից, հասավ միջանցք։

Սահմանդրական դատարանի մոտ այսօր ցույց էր անում ՎԵՏՕ շարժումը՝ աջակցություն հայտնելով ՍԴ նախագահին։ Այստեղ նաեւ մի քանի հոգի հակառակ ակցիան էին անում՝ պահանջելով Հրայր Թովմասյանի հրաժարականը։

ՎԵՏՕ-ն քայլերթով շարժվեց դեպի Ազգային ժողով։ Նարեկ Մալյանը հայտարարեց, որ Հայաստանում Սահմանադրական կարգը տապալված է, և, որ իրենք գործողություններ են սկսում դրա վերականգնման ուղղությամբ։ Իսկ եթե ՍԴ-ի աշխատանքը խոչընդոտելու փորձ արվի, ասաց՝  պետության փրկության կոմիտե կստեղծեն։

Ինքնահռչակման թեման զարգացրեց Էդվարդ Շարմազանովը։ Եթե մի հայտարարությամբ, ոտքի վրա կարելի է ՍԴ նախագահ դառնալ, ուրեմն Շարմազանովը չի զարմանա, եթե «Իմ քայլը» մի օր սուրճից հետո Նիկոլ Փաշինյաննին հռչակի Տիգրան Մեծ։

Թբիլիսիում արդեն 5 օր ցույց անող քաղաքացիները մի զիջման էլ հասան։ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ 2020-ից ընտրությունները կանցկացվեն համամանական ընտրակարգով։ Բայց սրանով չեն սպառվում ցուցարարների պահանջները, նրանք նաեւ պահանջում են Վրաստանի ներքին գործերի նախարար հրաժարականը, արտահերթ խորհրդարանական ընտրություններ եւ բոլոր կալանվածների ազատ արձակում։ Հիշեցնենք՝ վրացիներին բորբոքել էր ռուս պատվիրակի ներկայությունը իրենց խորհրդարանում, հատկապես որ նա նստել էր նախագահողի աթոռին։

Դոլարի փոխարժեքն այսօր աճել է՝ կազմելով 477 դրամ, եվրոն 544 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 609, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 60 դրամ։

Հայաստանի հյուսիսային մարզերում օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ։ Տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Մնացած մարզերում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեւանում երեկոյան ժամերին տեղ-տեղ սպասվում են կարճաժամկետ անձրեւներ եւ ամպրոպ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +22+24, վաղը ցերեկը՝ +37+39։

 

 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լուրեր Հայաստանից և աշխարհից՝ «մեկ տողով». 05.06.2020
Մինչ հայ հանրությունը բուռն քննարկում էր մարդկանց կուտակումներով տարաբնույթ լուսանկարների ու տեսանյութերի հրապարակմամբ վարչապետ Փաշինյանի հայտարարած հասարակական վերահսկողության նպատակահարմարությունը, արդյունավետությունը...
Լուրեր Հայաստանից և աշխարհից՝ «մեկ տողով». 04.06.2020
Պետեկամուտների նախագահ Դավիթ Անանյանը հրաժարական է տվել...
Լուրեր Հայաստանից և աշխարհից՝ «մեկ տողով». 03.06.2020
Այսօր Արցախում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զինծառայող է մահացել...
Լուրեր Հայաստանից և աշխարհից՝ «մեկ տողով». 02.06.2020
Կորոնավիրուսով վարակվածների թիվը Հայաստանում անցել է 10 հազարից...
Լուրեր Հայաստանից և աշխարհից՝ «մեկ տողով». 01.06.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա ընտանիքը վարակվել են COVID-19-ով...
Լուրեր Հայաստանից և աշխարհից՝ «մեկ տողով». 29.05.2020
Հայաստանում կորոնավիրուսի նոր դեպքերի առումով դարձյալ հակառեկորդ է գրանցվել...
Ամենաշատ