News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ճապոնիան աղբի վերամշակման մեծ փորձ ունի, եւ այժմ մտադիր է կիսվել դրանով տարածաշրջանի այլ երկրների հետ, գրում է.Hightech+-ը: 

Աղբի վերամշակումը կեղտոտ, բայց եկամտաբեր բիզնես է: Ֆինանսական վերլուծաբանների գնահատմամբ՝ 2022 թվականին աղբ այրող գործարանները 80 մլրդ դոլար եկամուտ կբերեն իրենց սեփականատերերին:

Quartz-ի հաղորդմամբ՝ այս տարի Ճապոնիայի շրջակա միջավայրի նախարարությունը 18,6 մլն դոլար է հատկացրել գործընկերության ստեղծման համար, որը կզբաղվի աղբի ուտիլիզացման պայմանագրերով: Կոնսորցիումի կազմում կլինեն քաղաքային իշխանություններն ու այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են՝ Hitachi Zosen, JFE Engineering եւ Mitsubishi Heavy Industries.

Հիմնական հաճախորդներն են Հարավ-Արեւելյան Ասիայի երկրները, որտեղ իրական աղբային ճգնաժամ է:

Կոնսորցիումի ստեղծման գլխավոր խնդիրն է տարածաշրջանային շուկան ղեկավարել ավելի շուտ, քան դա կանի Չինաստանը:

Արդեն այսօր նման ծրագրեր կան տարածաշրջանի 10 երկրներում, ներառյալ՝ Սինգապուր, Թաիլանդ, Ինդոնեզիա եւ Վիետնամ:

Նախարարության ծրագիրը կհրապարակվի հունիսի 28-29-ին Օսակայում G20-ի գագաթնաժողովի շրջանակում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ