News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 23
USD
475.96
EUR
530.36
RUB
7.48
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Վաշինգտոնյան հանդիպման դրական գործոնն այն էր, որ պաշտոնական ձեւաչափով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կրկին քննարկման համար ներկայացրել են փաստաթղթերը: Այս մասն հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը՝ մեկնաբանելով Վաշինգտոնում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումը, հաղորդում է 1news.az-ը:

Նրա խոսքով՝ հանդիպման ժամանակ բարձրացվել է շփման գծում կայունության ապահովման հարցը:

«Իմ փաստարկն այն է, որ լուրջ բանակցություններ են եղել նաեւ այն շրջանում, երբ շփման գծում հանգիստ չէր»,- ասել է Մամեդյարովը՝ նշելով, որ մարտի 9-ին համանախագահների կողմից արված հայտարարության հիման վրա աշխատանքներ են տարվում:

«Այդ հանդիպման դրական կողմն այն է, որ համանախագահները քննարկման համար առաջարկներ են արել: Դրանք նոր կամ հին փաստաթղթե՞րն են: Մենք դրանք քննարկում ենք վերջին 15 տարում»,- հավելել է նա:

Նրա խոսքով՝ հիմնական բանակցությունները կսկսվեն միայն «հայկական զորքերի դուրսբերումից» հետո:

Ընդ որում, Մամեդյարովը նշել է, որ Ադրբեջանը կողմ է «սուբստանտիվ բանակցություններին»: Մամեդյարովի խոսքով՝ «մոտակա 2-3 ամիսներին իրենք կդիտարկեն համանախագահների առաջարկները»:

«Հայկական կողմն ամեն անգամ բարձրացնում է այն հարցը, որ մեզ կարգավիճակ եւ անվտանգություն է պետք: Այդ հարցը քննարկվել է նաեւ Վաշինգտոնում: Ինչ վերաբերում է անվտանգության հարցերին ու միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման հնարավորությանը, ապա համանախագահները պետք է հստակեցնեն իրենց առաջարկները: Համանախագահներն ասում են, որ մենք պետք է աշխատենք այդ հարցերի վրա»,- հավելել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
30 տարում Արցախի խնդիրն այնպես պետք է լիներ, որ Ալիեւը ռիսկ չաներ տառ ու բառ հոխորտար. Ծառուկյան
Եղել է, ասել են, ընտանիքում էլ են խոսակցություններ լինում, բայց պետք է մտածենք, որ մեր խոսքերով կարող ենք վնասել ժողովրդին...
ԵԱՀԿ դիտարկումը Ակնայից դեպի հարավ-արեւելք ընկած հատվածում նորմալ է անցել
Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են...
«Սա նույն բանն է, որ առավոտյան ուտես մեղր, ցերեկը՝ կծու բիբար, երեկոյան՝ խաշ». Շարմազանովը Արցախի խնդրի մասին
Վիտալի Բալասանյանը Արցախի պատերազմի հերոս է եւ այն հարձակումը, որ տեղի է ունենում նրա նկատմամբ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների միջոցով, ոչ այլ ինչ է, քան արցախյան հաղթանակի արժեքի նվազեցում...
«Սա քարտ-բլանշ է Ադրբեջանին եւ սրա մեղավորը այսօրվա իշխանություններն են». Շարմազանով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են, որ Արցախի հարցում ինքը պետք է բերի իր նոր հայեցակարգը…
Նիկոլ Փաշինյանը եւ Հնդկաստանի դեսպանը մտքեր են փոխանակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի շուրջ
Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ․․․
Փաշինյանը կարեւորել է ԼՂ-ի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում Չեխիայի հավասարակշռված դիրքորոշումը
Վարչապետը հանդիպել է Հայաստանում Չեխիայի նորանշանակ դեսպանին…