News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Գիտնականները պարզել են, որ սեւահեր կապուչինները, որոնք բնակվում էին Բրազիլիայում, քարե գործիքներ են սկսել օգտագործել 3000 տարի առաջ, հաղորդում է N+1-ը՝ հղում անելով Nature Ecology&Evolution-ին:  

Այդ ընթացքում գործիքները փոխվել են՝ դառնալով մերթ մեծ եւ ծանր, մերթ՝ փոքր եւ թեթեւ, եւ ծառայել են տարբեր նպատակների համար:

Քարե գործիքների օգտագործումը մարդկային զարգացման կարեւորագույն փուլերից է, սակայն քարե գործիքներ օգտագործում են նաեւ կենդանիները:

Macaca fascilularis կապիկները Թաիլանդի կղզիներից օգտագործում են քարեր գործիքները արմավենու պտուղները կոտրելու համար:

Pan troglodytes verus շիմպանզեները եւս քարեր են օգտագործում ընկույզ կոտրելու համար:

Հետազոտողները քարե գործիքներ են գտել, որոնք կապիկներն օգտագործել են 4,3 հազար տարի առաջ:

Քարը որպես գործիք են օգտագործում նաեւ սեւահեր կապուչինները (Sapajus libidinosus), ընդ որում, եւս առնվազն հարյուրավոր տարիներ:

Օքսֆորդի համալսարանի գիտնականներ Թոմոս Պրոֆիտն ու Մայքլ Հասլամը մի քանի տարի առաջ Սերրա-դա-Կապիվարա ազգային պարկում քարեր են գտել, որոնք 600-700 տարի առաջ օգտագորել են կապուչինները: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ