News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կալիֆորնիայի բնակչուհին համացանցի աստղ է դարձել այն բանից հետո, երբ հրապարակել է իր երեխաների խաղի լուսանկարը: Երեխաները ամբողջ տունը պատել են զուգարանի թղթերով, հաղորդում է Americaru-ն:

Կինը չի բարկացել է, երբ տեսել է, թե ինչպես են իր եւ հարեւանի երեխաները տունը զուգարանի թղթով պատել:

«Այն երեխաներին, որոնք մեր տանն էին երեկ երեկոյան, պետք է ասեմ՝ դուք զարմանալի աշխատանք եք կատարել: Սակայն իմացեք, եր ես եւ իմ ընկերները եւս ունենք զուգարանի թղթեր, այնպես որ պատրաստվեք մարտի»,- գրել է նա:

Գրառումը ավելի քան 300 հազար լայք է ստացել: Օգտատերերը գրել են իրենց հիացմունքի մասին՝ կնոջը գովելով երեխաների նկատմամբ ֆանտաստիկ վերաբերմունքի համար:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ