News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
USD
476.41
EUR
535.1
RUB
7.57
ME-USD
0.18
Տեսնել լրահոսը

Ինդիանապոլսի արքեպիսկոպոսը ստիպել է կաթոլիկական միջնակարգ դպրոցին ազատել գեյ ուսուցչին, տեղեկացնում է AP-ը։

Կիրակի օրը տաճարի միջնակարգ դպրոցը հայտարարել է, որ դադարեցնում է պայմանագիրն ուսուցչի հետ, որպեսզի խուսափի թեմի հետ պառակտումից։ Դպրոցի ղեկավարները, որը կապված է Սուրբ խաչի եղբայրության կրոնական օրդենի հետ, դպրոցի կայքում հրապարակված նամակում ասել են, որ արեքպիսկոպոս Չառլզ Թոմփսոնին չենթարկվելը կնշանակեր կորցնել դպրոցի ոչ առեւտրային կարգավիճակը եւ կամպուսում պատարագ մատուցելու հնարավորությունը։

«Արքեպիսկոպոս Թոմփսոնը հստակ հասկանալ է տվել, որ միասեռական ամուսնության մեջ գտնվող ուսուցչի աշխատանքը շարունակելը կհանգեցնի այն բանին, որ մենք կկորցնենք մեր կաթոլիկ ինքնությունը, քանի որ մենք աշխատում ենք մի մարդու հետ, որն ապրում է ամուսնության մասին կաթոլիկական ուսմունքին հակասելով»,- ասվում է դպրոցի հայտարարությունում։

Սա Ինդիանապոլսում երրորդ կաթոլիկ միջնակարգ դպրոցն է, որը բախվել է Թոմփսոնի ճնշմանն այն աշխատակիցների պատճառով, որոնք միասեռական ամուսնություն ունեն՝ այն ժամանակվանից ի վեր, երբ նա արքեպիսկոպոս է դարձել (2017-ի հուլիսից)։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ