News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 17
USD
476.74
EUR
535.47
RUB
7.6
ME-USD
0.16
Տեսնել լրահոսը

Այսօր՝ հունիսի 24-ին, ՀՀ գլխավոր դատախազությունից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180 և 181 հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչություն է ստացվել Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկի տնօրեն Հ. Ստեփանյանի դիմումն այն մասին, որ ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, չի ընդունել թարգմանչական ծառայություններ մատուցելու իր ղեկավարծ ՍՊԸ-ի այս տարվա մայիսին ներկայացրած հայտը: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

ՍՊԸ-ի տնօրեն Հ. Ստեփանյանը հայտնել է, որ Կ. Փոլադյանը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, թարգմանչական ծառայությունների համար օգտվում է մեկ այլ ՍՊԸ ծառայություններից, որի դիմաց վճարում է ավելի բարձր գին, ինչի հետևանքով պետությանը պատճառվում է խոշոր չափի գույքային վնաս:

Տպել