News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
USD
476.41
EUR
535.1
RUB
7.57
ME-USD
0.18
Տեսնել լրահոսը

Մեր պարագայում տնտեսական իրավիճակը շատ ավելի արագ է վատանում, քանզի իսպառ բացակայում են լուրջ ներդրումները և այդպես կոչված օգնությունը, սրան գումարվում է Ռուսաստանի Դաշնության հետ օր-օրի վատացող հարաբերությունները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանը։

Նրա գրառման մեջ, մասնավորապես, ասված է․

«Մի շատ հետաքրքիր օրինաչափություն կա. ինչքան ավելի մեծ ուրախությամբ է ժողովուրդը նշում հեղափոխությունը, նույնքան ավելի է վատանում այդ երկրում վիճակը հեղափոխությունից հետո։ Ամենաթարմ օրինակներն են Վրաստանը և Ուկրաինան։ Սա այն դեպքում, երբ թե Վրաստանը և թե Ուկրաինան ԱՄՆ-ից և Եվրամիությունից միլիարդավոր դոլարների օգնություն են ստացել։ Նույնիսկ այդ միլիարդավոր դոլարները չբերեցին լուրջ փոփոխությունների և տնտեսության զարգացման իմաստով այդ երկրները դեռ գտնվում են ռիսկային գոտում։ Տարածքների կորուստի մասին էլ չեմ էլ խոսում։ Կարելի է ասել, որ հեղափոխությունը այդ երկրներում կապիտալիզացվեց տարածքների կորուստով։

Մեր պարագայում տնտեսական իրավիճակը շատ ավելի արագ է վատանում, քանզի իսպառ բացակայում են լուրջ ներդրումները և այդպես կոչված օգնությունը։ Սրան գումարվում է Ռուսաստանի Դաշնության հետ օր-օրի վատացող հարաբերությունները։ Սա իրոք կարող է կործանարար լինել»։

Տպել
Ամենաշատ