News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 22
USD
475.96
EUR
530.36
RUB
7.48
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ բավականաչափ լիազորություններ ունի, որպեսզի Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսի առանց Կոնգրեսի հավանության, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այո, ես ունեմ (նման լիազորություններ)»,- Hill-ի հետ հարցազրույցում ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք կարծո՞ւմ է, որ Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու լիազորությոններով է օժտված առանց Կոնգրեսի նախնական հավանության:

Նա այսպես է մեկնաբանել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հայտարարությունները, որը պնդել էր, որ այդպիսի գործողությունների համար Թրամփը պետք է Կոնգրեսի թույլտվությունը հայցի:

Ընդ որում՝ Թրամփն ընդգծել է, որ վարչակազմը Կոնգրեսին տեղյակ է պահում, թե ինչ է անում: «Եվ կարծում եմ, որ նրանք (Կոնգրեսը) դա գնահատում են»,- ասել է Թրամփը պարբերականին:

Նա հավելել է, որ «բավականին մոտ» էր որոշմանը, որ Իրանին հարված հասցներ, բայց որոշեց դա չանել:

Թրամփի վարչակազմը երկուշաբթի հայտարարել էր Իրանի բարձրաստիճան ղեկավարության դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին: ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ պատժամիջոցները Թեհրանի գործողություններին «ԱՄՆ համաչափ պատասխանն է», այդ թվում՝ ամերիկյան խփված անօդաչուի միջադեպին եւ լցանավերի վրա հարձակումներին, որոնց մեջ Վաշինգտոնը Իրանին է մեղադրել: Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն «թույլ չի տա Իրանի կողմից միջուկային զենք տնօրինելը» եւ  նրա կողմից ահաբեկչության աջակցության» շարունակումը:

Անցյալ շաբաթ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել էր, որ ամերիկյան անօդաչու է խփել, երբ այն խախտել է Իրանի օդային տարածքը: ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական հրամանատարությունը (Centcom) հայտարարել էր, որ անօդաչուն խփվել է միջազգային օդային տարածքում եւ ցույց էր տվել շարժման հետագծով քարտեզը, սակայն դրանք միմյանցից տարբերվում էին: Թրամփը հայտարարել էր, որ Իրանի վրա պատասխան հարված հասցնելու հրամանը հետ է կանչել, քանի որ չի ցանկացել, որ մարդկային զոհեր լինեն, բայց լրատվամիջոցները հայտնել էին իրանական հրթիռների արձակման կառվարման համակարգչային ցանցի վրա ԱՄՆ կիբեռհարձակումների մասին:

Վերջին շրջանում ԱՄՆ-ի եւ Իրանի հարաբերություններում իրավիճակը զգալիորեն սրվել է: Ամերիկյան իշխանությունները խիստ պատժամիջոցներ են մտցրել Իրանի տնտեսության առանցքային ոլորտների դեմ եւ շարունակում է  սաստկացնել պատժամիջոցային ճնշումը: Վաշինգտոնի հայտարարած նպատակն է Իրանի «վարքագծի փոփոխությունը»: ԱՄՆ-ն  երկրորդական պատժամիջոցներով իրանական նավթի բոլոր գնորդներին ստիպել է գնումները դադարեցնել: ԱՄՆ-ն նաեւ ԻՀՊԿ-ին ահաբեկչական կազմակերպություն է հայտարարել: Դրան ի պատասխան՝ Իրանը CENTCOM-ն է ահաբեկչական կազմակերպություն ճանաչել, իսկ իրեն՝ ԱՄՆ-ին՝ «ահաբեկչության հովանավոր պետություն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել