News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` վեթինգի մասին օրենքը պետք է խորհրդարանում քննարկվի հուլիսին` ընդունվի առաջին ընթերցմամբ, իսկ արձակուրդներից հետո, սեպտեմբերին` ամբողջությամբ:

Իմքայլական պատգամավորին հարցրինք` աշխատո՞ւմ եք վեթինգի փաթեթի վրա։ «Ոչ, նման նախագիծ գոնե շարքային պատգամավորներս չենք տեսել, նախագծի վրա աշխատում են խիստ սահմանափակ թվով` վստահելի մարդիկ, որ հանկարծ ուտեչկա չլինի»:

Իսկ ճի՞շտ է, որ ՍԴ եւ ԲԴԽ թեկնածուների մասով ԱԺ ղեկավարությունը հանդիպել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին, խնդրել նրա աջակցությունը, որ ներկայացվածները բարձր ձայներ ստանան։ «ԲՀԿ-ի մասով կդժվարանամ ասել, չնայած նրանց ազատ քվեարկությունը կարող է լինել դրա վկայությունը, սակայն մեզ մեկառմեկ հորդորել են՝ անպայման ներկա լինել, կողմ քվեարկել, չհիվանդանալ, գործուղման չմեկնել»: Այնուհանդերձ, «Իմ քայլից» ոմանք չմասնակցեցին քվեարկությանը։ «Հարցը պետք է ուղղեք չմասնակցածներին»:

Կարո՞ղ ենք արձանագրել, որ «Իմ քայլում»  պառակտում կա։ «Չեք կարող. կարող ենք արձանագրել, որ «Իմ քայլում» կան անհամաձայնություններ»։ Բոլոր դեպքերում, «Իմ քայլում» դժգոհ են եղել, որ առավոտ կանուխ իրենց բերել են ԲԴԽ թեկնածու Վիգեն Քոչարյանի հետ հանդիպման եւ հիշել են, որ նա Դավիթ Հարությունյանի «կադրն» է, խտրականության օրենքի «հայրը», ստամբուլյան կոնվենցիայի վավերացման ջատագովը:

«Բոլոր դեպքերում, նրանք, որոնք նման կարծիքներ էին հնչեցրել, լավ էլ խելոք կողմ քվեարկեցին Վիգեն Քոչարյանին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
«Հրապարակ». Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է
Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը...
«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սեւ հագած...
«Հրապարակ». Համերգն առանց տեղական «իշխանիկների»
Ասում էին՝ մարզպետը հատուկ է այդ օրը մարզից «գործերով բացակայել»։ Իսկ Փարսյանը, գրել ենք, որ նեղացած է...
«Հրապարակ». Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել
Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահմաններին. մենք ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք...
Ամենաշատ