News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Իրենց քայլերով իշխանություններն արեցին ամեն ինչ իմ քաղաքականություն վերադառնալու համար: Այս մասին «5-րդալիքին» տված հաեւրցազրույցում նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Անդրադառնալով «Մարտի 1»-ի գործին, ՀՀ 2-րդ նախագահն ասաց․ «Հատուկ սպասելիքներ չունեմ այդ դատարանից։ Այս սցենարով նախագծված է՝ լսել մեղադրող կողմին, լսել տուժողների ներկայացուցիչներին եւ հետո մի ուղղակի զավեշտալի պատճառաբանությամբ զրկել պաշտպանող կողմին իր տեսակետն նեռրկայացնելուց։ Նրանք արեցին ամեն ինչ, որ պաշտպանական կողմը չկարողանա ներկայացնել իր տեսակետը, մինչդեռ սա 10 սպանությունների դատավարություն չէ, եւ հասկանալի չէ, թե զոհվածների իրավահաջորդները ինչի համար են հրավիրված։ Սա ուղղակի մի սցենար է, որը ենթադրում է ներկայացնել դատախազության եւ գործադիր իշխանության իրադարձությունների վերսիան եւ զրկել այլ տեսակետներ հնչեցնելու հնարավորությունից»:

Նրա խոսքով, ՀՀ պատմության մեջ այսպիսի բան չի եղել. «Իմ փաստաբանական խումբը տարբեր սերունդների փաստաբաններից է բաղկացած, եւ ոչ մեկը երբեք չի լսել եւ չեն պատկերացրել, որ նման բան հնարավոր է: Սա չլսված արտառոց երեւույթ է եւ բնութագրում է այսօրվա Հայաստանի իշխություններին»:

Քոչարյանն ընդգծեց, որ իշխանությունները անում են բոլոր այն սխալ քայլերը, որոնք անում է յուրաքանչյուր առաջին ալիքի հեղափոխական. «Իրենք համարում են, որ ժողովրդի անունից միայն իրենք կարող են խոսել, եւ քանի որ իրենք են ժողովուրդը, ապա իրենք օրենքից վեր են: Իրենք մոռանում են, որ ժողովրդի սերը տատանվող երեւույթ է։ Ժողովրդի սիրուց մինչեւ ատելություն մեկ քայլ է, որի կեսից ավելին իրենք անցել են:

Ժողովրդի նկատմամբ սերը պետք է ղեկավարի կողմից արտահայտվի նրանով, որ ժողովրդի կենսամակարդակն ամեն օր բարձրանա, ժողովրդի սառնարաններում ուտելու բան լինի,  երեխաներին հագցնելու, դպրոց ուղարկելու խնդիր չունենան, սա է առաջնորդի սիրո արտահայտության հիմնական բաղադրիչը»։

Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ նաեւ վեթինգի թեմային՝ նշելով, որ իշխանությունները ցանկանում են վերցնել իշխանության երրորդ՝ դատական ճյուղը. «Սա լինելու է վեթինգ այն դատավորների նկատմամբ, որոնք ընդունակ են անկախ որոշում կայացնելու։ Դատական համակարգից ամենադժգոհ մարդը ՀՀ-ում ես պետք է լինեմ, նույն դատավորը մի քանի անգամ կայացրել է կալանավորման եւ կալանքը երկարաձգելու որոշում անհիմն, զրոյական հիմքերով։ Բայց այն, ինչ կատարվում է դատական համակարգի նկատմամբ, իր նախադեպը չունի: Ես չեմ լսել, որ որեւէ մի երկրում ղեկավարի կոչով արգելափակեն դատարանների աշխատանքը։ Վեթինգը ընդհանրապես կապ չունի այն իրավիճակի հետ, որը տիրում է Հայաստանում։ Վեթինգով ազատվելու են այն դատավորներից, որոնք ճնշման ենթարկվող դատավորներ չեն, մաքրելու են համակարգը ազնիվ խիզախ, սեփական կարծիք ունեցող դատավորներից»։

Անդրադառնալով իր նախագահության օրոք դատարանների ճնշումների վերաբերյալ մեղադրանքներին՝ Ռոբերտ Քոչարյանը նշեց․ «Երբեք չեմ զանգել դատավորների։ Թող գտնեն մեկ դատավոր, որ հեռախոսով խոսած լինեմ, կամ թող գտնեն մի դատավոր, որը երբեւիցե իմ գրասենյակում եղել է, բացարձակ սուտ  է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ