News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ռուսաստանցի զբոսաշրջիկների հետ կապված՝ Վրաստանի ֆինանսական կորուստների մեղավորը հանրապետության իշխանություններն են եւ այն ուժերը, որոնք ենթակա են նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլուն, կարծում է Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեն։

«Սաակաշվիլին ոչ միայն իր խաղն է խաղում, այլեւ գործում է ամերիկյան հատուկ ծառայությունների շահերից ելնելով։ Այդ մարդը պատրաստ է  եւ կդիմի ամեն ինչի, անգամ ներքին ապակայունացման»,- ասել է Բուրջանաձեն «Իզվեստիա»-ին։

Նա նաեւ ափսոսել է, որ ժամանակին (2012-ին) Վրաստանի իշխանությունները չեն կարողացել Ռուսաստանի հետ երկխոսությունը կարգավորել, եւ որ երկրի ներկայիս ղեկավարությունն արդեն վախենում է անել դա, որպեսզի չկորցնի արեւմտյան դաշնակիցների բարեհաճությունը։ Ռուսաստանի հետ հարաբերությունները, նրա գնահատմամբ,  դժվար է վերադարձնել անգամ այն մակարդակին, որը կար դեռ մեկ շաբաթ առաջ, մինչեւ ճգնաժամի սկսվելը։

«Ցավոք, մեր իշխանությունների անհեռատեսության պատճառով հիմա ռուս-վրացական հարաբերություններն արագ վերադարձնել ոչ թե գոհացուցիչ, այլ գոնե այն մակարդակին, որը կար մեկ շաբաթ առաջ, չափազանց դժվար կլինի։ Պետք է շատ լրջորեն աշխատել այդ ուղղությամբ, քանի որ վերջին իրադարձությունները ամեն բան հետ նետեցին»,- կարծում է նա։

Վրաստանի մայրաքաղաքում հունիսի 20-ին բողոքի ակցիաներ սկսվեցին, ցուցարարները հանդես էին գալիս Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին ռուսաստանցի պատվիրակների մասնակցության դեմ։ Արմատականները ներխուժում էին խորհրդարանի շենք, որտեղ գտնվում էին Ռուսաստանի ներկայացուցիչները։ Հատուկ ջոկատայինները ցրեցին հանրահավաքը, բայց հունիսի 21-ին բողոքները շարունակվեցին։ Տուժեց 240 մարդ, ավելի քան 300 հոգի կալանվել է։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 21-ին հրամանագիր է ստորագրել՝ արգելելով ռուսական ավիափոխադրողներին օդային փոխադրումներ իրականացնել Ռուսաստանից Վրաստան հուլիսի 8-ից, զբոսաշրջային օպերատորներին եւ գործակալներին խորհուրդ է տրվել ուղեգրեր չվաճառել։ Կառավարությանը հանձնարարվել է ապահովել ռուսաստանցիների վերադարձը հայրենիք։ Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայում ՌԻԱ «Նովոստի»-ին ասել են, որ Վրաստանում հիմա մոտ 5-7 հազար զբոսաշրջիկ կա Ռուսաստանից՝ կազմակերպությունների կողմից մեկնած, եւ երկու-երեք անգամ ավելի շատ զբոսաշրջիկներ, որոնք մեկնել են ինքնուրույն։ Վրաստանի վիճակագրական տվյալներով՝ 2018-ին յուրաքանչյուր հինգերորդ զբոսաշրջիկը Վրաստանում (21 տոկոս) եղել է Ռուսաստանից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Վրաստանի իշխող կուսակցությունը աջակիցներին կանչում է «ընդդեմ հեղափոխության» հանրահավաքի
Կոչ ենք անում ձեզ՝ երկրի հայրենասեր քաղաքացիներ, մերժել Վրաստանում սև փողերով արվող հեղափոխությունը․․․
Թբիլիսիում ցույցերի ժամանակ ոստիկանությունը 40 մարդու է բերման ենթարկել
Ցուցարարներն ագրեսիվ են եղել իրավապահների նկատմամբ...
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Վրաստանի նախագահը արտակարգ հանդիպում է անցկացնում ԵՄ-ի և ԱՄՆ-ի դեսպանների հետ
Զուրաբիշվիլիի հետ հանդիպելու համար արդեն ժամանել են Ավստրիայի, Բուլղարիայի, Մեծ Բրիտանիայի․․․
Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստն անցնում է աղմուկի ու «փոխհրաձգությունների» ներքո
Իրավիճակը Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճում րոպեներ առաջ լարվել է. Պատճառը ընդդիմադիրներ Լեւան...
Ամենաշատ