News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Լրացավ Արտաշատի սահմանապահ ջոկատի 64 տարին։ Ինչպես տեղեկացնում է Հայաստանում ՌԴ ԱԴԾ ՍՎ մամուլի քարտուղարությունը, Արտաշատի սահմանապահ ջոկատը կազմավորվել է 1955 թվականի հունիսի 25-ին ԽՍՀՄ ՆԳՆ հրամանով։ Մինչ այդ սահմանապահ ուղեկալները մտնում էին Հոկտեմբերյանի (Արմավիրի) սահմանապահ ջոկատի մեջ։

Ջոկատը պահպանում է Թուրքիայի հետ սահմանի ավելի քան 70 կիլոմետրանոց հատվածը Արաքս գետով։ 1958-ին «Արարատ» ուղեկալին շնորհվեց ենթասպա Ալեքսանդր Կորյակովի անունը, որը կյանքի գնով պաշտպանեց պետական սահմանը սահմանախախտների հետ մարտական բախման ժամանակ 1948 թվականի օգոստոսի 2-ին։ Ալեքսանդր Կորյակովը  հուղարկավորված է Արարատի մարզի Արարատ քաղաքի մշակույթի այգում։ Նրա գերեզմանը մշտապես գտնվում է քաղաքի վարչակազմի եւ բնակիչների ուշադրության կենտրոնում, ինչի շնորհիվ չեն թառամում ծաղիկները նրա հուշարձանին։ Նրա անունով է կոչվում Արարատի փողոցներից մեկը։

Հայաստանի Հանրապետության տարածքում սահմանապահների գտնվելու տարիների ընթացքում Արտաշատի ջոկատի անձնակազմի եւ սահմանամերձ գոտու բնակիչների միջեւ ստեղծվել են հարգալից եւ փոխադարձ վստահության հարաբերություններ, ինչը նպաստում է շրջանում խաղաղության եւ անդորրի պահպանմանը։ Կամավորականներն ակտիվ օգնություն են ցուցաբերում սահմանապահներին հակաօրինական գործունեության կանխման գործում, կանխարգելիչ աշխատանքներ են իրականացնում տեղի բնակչության շրջանում՝ բացատրելու պետական սահմանի համար սահմանված իրավական ռեժիմի նորմերն ու կանոնները, եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները։

Սահմանապահ ջոկատի  օպերատիվ-ծառայողական գործունեության ընթացքում կալանվել են մի քանի հազար սահմանախախտներ։ Սահմանապահ ջոկատի պահպանած հատվածում իրադրությունն այսօր էլ շարունակում է մնալ բարդ ու լարված։ Հանցավոր տարրերի կողմից շարունակվում են հակաօրինական գործունեության փորձերը, մանավանդ պետական սահմանով ապօրինի միգրացիայի կազմակերպման հացում։

Սահմանապահ ջոկատի ղեկավարությունն անընդմեջ աշխատանք է տանում սահմանի պահպանման ինժեներային ապահովումը կատարելագործելու, հսկողության եւ տեսահսկման նորագույն համակարգերի գործարկման ուղղությամբ։ Հայաստանի իրավապահ մարմինների հետ  փոխգործակցությամբ մշտապես կատարվում են համատեղ զորավարժություններ եւ մարզումներ, որոնք թույլ են տալիս կատարելագործել երկրի անվտանգության ապահովման գործունեությունը։ Ավանդական են դարձել ամենամյա մրցումները Հայաստանի Հանրապետությունում ԱԴԾ Սահմանապահ վարչության եւ Հայաստանի ԱԱԾ Սահմանապահ զորքերի կինոլոգների միջեւ, որոնք կազմակերպվում են ջոկատում գործող ծառայողական շների բուծարանի հիման վրա։

Այսօր, ինչպես եւ տարիներ առաջ, կողք կողքի ոչ հեշտ ծառայություն են իրականացնում Ռուսաստանի եւ Հայաստանի ժողովուրդների լավագույն ներկայացուցիչները։ Իրենց համատեղ ծառայությամբ նրանք բազմապատկում են բարեկամության եւ բարիդրացիության դարավոր ավանդույթները։ Ընթանում են սահմանին դժվարին ծառայության տարիները, բայց Արտաշատի սահմանապահ ջոկատի առջեւ կանգնած խնդիրները մնում են նույնը՝ պահպանել Հայաստանի Հանրապետության պետական սահմանը, ԱՊՀ երկրների արտաքին սահմանը, ապահովել դրանց անձեռնմխելիությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հայաստանի բարեկամների ցանցի» զեկույցի նպատակը Հայաստանը ԵԱՏՄ-ից պոկելն է. ՌԴ ԱԳՆ 
Զարմանալի չէ, որ բազմաէջ քննարկումներում և առաջարկներում ոչ մի խոսք չկա Հայաստանի շահերի մասին...
ՌԴ ԱԳՆ-ն 102-րդ բազան անվանել է Հայաստանի ինքնիշխանության միակ երաշխիքը
ՌԴ ԱԳՆ-ն նշել է, որ «անվտանգության առաջարկները լիովին հակասում են ողջախոհությանը»...
Զախարովա. Հայաստանը ողջ աշխարհի աչքի առաջ վերածում են Արեւմուտքի վտանգավոր պլանների իրականացման գործիքի
Հայաստանը՝ հավաքական Արեւմուտքի վտանգավոր պլանների իրականացման գործիք...
Ինչքան մեզ է պետք եղել ռուս սահմանապահների ներկայությունը ՀՀ-ում, երկու այդքան էլ ՌԴ-ին է պետք եղել. ԱԺ նախագահ
Պետք է ֆիքսել, որ Հայաստանն անկախ պետություն է, պետք է այդ մտքի հետ մերվել, հաշվի նստել…
«Ռոսատոմ»-ը կարող է Հայաստանին 50-1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ առաջարկել. Կիրիլ Կոմարով 
Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն իրենք են որոշելու, թե որ բլոկն ընտրել...
20 ռուսական ընկերություններ ՀՀ-ում մասնակցել են սննդի ոլորտում գործարար առաքելության միջոցառմանը
Երկու երկրների միջև մենք տեսնում ենք համագործակցության մեծ ներուժ, որը կարելի է իրացնել արտադրության ոլորտում կոոպերացիոն շղթաների ստեղծման...
Ամենաշատ