News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
USD
476.48
EUR
535.52
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը


Մեր հարաբերությունները զուտ աշխատանքային են՝ քաղաքապետ-մարզպետ: Այս մասին այսօր՝ հունիսի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը՝ անդրադառնալով իր եւ Մասիսի քաղաքապետ՝ Դավիթ Համբարձումյանի հարաբերություններին:

«Այստեղ բոլոր համայնքի ղեկավարների հետ էլ ստացվում է, եթե պատրաստ են աշխատելու»,- ասաց  նա:

Սարգսյանն իր պաշտոնանկության մասին լուրերի իրական լինելուն ասաց, որ միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը այդ հարցին կարող է պատասխանել:

Հարցին՝ ինչու չի առաջադրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Սարգսյանն ասաց, որ ինքը դեռ 2016-ին էր հայտարարել՝ չի առաջադրվելու հաջորդ անգամ. «Կուսակցական շարքերը պետք է՝ առաջ գան, հետ գնան, մարդիկ հնարավորություն ունենան առաջադրվելու, քանի որ տեղերը սահմանափակ են, մենք պետք է հնարավորություն տանք մեր մյուս կուսակցական ընկերներին»:

Նշենք, որ Մասիսի քաղաքապետը վարչապետի հետ չէր մասնակցում այգու բացման միջոցառմանը:

Տպել