News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանում իշխում է իրավական բեսպրեդելը: Հունիսի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի ախտորոշում կատարեց քաղաքագետ Աղասի Ենոքյանը՝ մեկնաբանելով Վահե Գրիգորյանի կողմից իրեն Սահմանադրական դատարանի ղեկավար հռչակելը:

Քաղաքագետը նշեց, որ տեղի ունեցածին իրավական գնահատական չի տա, առավել եւս, որ իրավաբաններն արդեն արտահայտվել են: «Իրավաբանների մեծ մասն ասում է, որ դա անհեթեթություն է: Չի կարելի բառախաղով Սահմանդրությունը փոխել»,- նշեց Ենոքյանը:

«Կփորձենք հասկանալ տեղի ունեցողի քաղաքական պատճառները: Լեյտմոտիվն այն է, որ Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը փորձում են իրենց ձեռքը վերցնել ամբողջ դատական համակարգը: Առաջին քայլը դատարանների շրջափակումն էր, որին արձագանքեց հազար մարդուց մի փոքր ավելին, այնուհետեւ Բարձրագույն դատական խորհրդի դատավորների հրաժարականը»,- արձանագրեց Ենոքյանը՝ հիշեցնելով, որ նա ընտրվել է ոչ առաջին փորձից. «Հետաքրքիր է, որ Գրիգորյանը պնդում էր, թե նախագահը լեգիտիմ չէ: Ստացվում է, որ ոչ լեգիտիմ նախագահն է Գրիգորյանին առաջադրել, ընդ որում՝ հիմա Գրիգորյանն իրեն լեգիտիմ է համարում: Կարծում եմ, որ հայտարարությունն այն մասին, որ նա ՍԴ ղեկավարն է, անսպասելի էր նաեւ թիմի համար»:

Քաղաքագետի կարծիքով՝ երկրում հիմա իշխում է իրավական բեսպրեդելը: «Ցանկացած իշխանություն ձգտում է բացարձակ իշխանության: Դրա համար էլ գոյություն ունեն իրավական հակակշիռները: Սահմաններ կան, որոնք չի կարելի անցնել: Հայաստանում ընդդիմություն չկա, եւ չկա մեկը, որ իրեն հակադրի իշխանությունների գործողություններին: Այս պատճառով իշխանություններին թվում է, որ իրենց ամեն ինչ թույլատրելի է: Արդյունքը երկրում անկայունությունն է»,- նշեց քաղաքագետը:

Աղասի Ենոքյանը դժվարացավ կանխատեսումներ կատարել, թե ինչպիսին կլինի հանգուցալուծումը: «Եթե Վահե Գրիգորյանն իրականացնի իր փոփոխությունները, քաոսը կխորանա: Բայց նահանջել էլ չի ստացվի, որովհետեւ ստիպված կլինի ասածի համար պատասխան տալ»,- զգուշացրեց Ենոքյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ