News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 18
USD
476.45
EUR
534.43
RUB
7.58
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը Մանվել Գրիգորյանի եւ Նազիկ Ամիրյանի գործով այսօրվա դատական նիստում որոշում կայացրեց հետաձգել մեղադրող դատախազների՝ Գրիգորյանի նկատմամբ միջգերատեսչական հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն նշանակելու միջնորդության լուծումը։

Նշենք, որ նախորդ դատական նիստում մեղադրող դատախազները միջնորդել էին Գրիգորյանի նկատմամբ նշանակել միջգերատեսչական հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն՝ պնդելով, որ այն բխում է Գրիգորյանի շահերից:

Դատախազները միջնորդել էին փորձագիտական հանձնաժողովին հղելով հետեւյալ հարցերը. ի՞նչ հիվանդություններով է տառապում Մանվել Գրիգորյանը, այդ հիվանդությունները կամ նրանցից որեւէ մեկը տեսակով, ծանրության աստիճանով համապատասխանում է արդյոք ՀՀ Կառավարության 2006 թվականի որշման հավելվածում նախատեսված պատիժը կրլեւոն խոչընդոտող ծանր հիվանդություններին։

Այսօրվա նիստում Գրիգորյանի պաշտպաններից Լևոն Բաղդասարյանը դիրքորոշում հայտնեց իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ։

Նա Գրիգորյանին առաջադրված յուրացումներ կատարելու մեղադրանքը համարեց հնարածին և Գրիգորյանի պատվին ու արժանապատվությանն ուղղված քայլ։

«Անձին մեղադրում են հարկեր, տուրքեր վճարելուց խուսափելու մեջ, մինչդեռ նա իր բոլոր ձեռնարկությունները հանձնել էր հավատարմագրային կառավարման, ինչի պարագայում չէր կարող թաքցնել կամ խուսափել հարկեր վճարելուց»,–հայտարարեց պաշտպանը՝  հարկերից խուսափելու մեղադրանքը անհեթեթ որակելով։

 Պաշտպանը միաժամանակ նկատեց, որ թեև Գրիգորյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը, սակայն ցանկություն է հայտնել  իր կողմից պատճառված ենթադրյալ վնասի հնգապատիկի չափով նվիրատվություն անել պետությանը։

 «Մանվել Գրիգորյանի, Նազիկ Ամիրանի և նրա մերձավորների նկատմամբ քրեական հետապնդում են իրականացնում՝ հաշվեհարդար տեսնելու նպատակով»,–ասաց նա։

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Մանվել Գրիգորյանը ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել եւ իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաեւ կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։

Նա մեղադրվում է 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի եւ դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների եւ կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու մեջ։

Ըստ մեղադրանքի՝ Նազիկ Ամիրյանը ամուսնու՝ Մանվել Գրիգորյանի, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել եւ իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաեւ կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։

Մանվել Գրիգորյանի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ Ամիրյանի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը։

ԵԿՄ վարչության նախկին նախագահը ներկայումս բուժում է ստանում քաղաքացիական հիվանդանոցում:

Հիշեցնենք, որ հունիսի 6–ին Մանվել Գրիգորյանը ծայրահեղ ծանր վիճակով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ից տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ օրեր անց՝ «Նաիրի» ԲԿ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«36 հոգի պետք է բերման ենթարկեին, մյուսներն ո՞ւր են». Փաշինյանը՝ Իջեւանի դեպքերի մասին
Երեկ Իջեւանում անթույլատրելի զարգացումներ են տեղի ունեցել. ապօրինի ծառահատումներով զբաղվող քաղաքացիների կողմից կազմակերպված ակցիայի մասնակիցները չեն ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին...
Ապօրինի ծառահատումները կասեցնելու ենք, երեկվա դեպքերի մեղավորներին՝ պատժենք․ Փաշինյանը՝ Իջեւանում միջադեպի մասին
Ապօրինի ծառահատումները կասեցնելու ենք ամենայն վճռականությամբ…
ՄԻՊ-ի որոշմամբ` հատուկ հանձնարարությամբ աշխատանքային խումբ է գործուղվել Իջեւան
Երեկ ողջ գիշեր, Պաշտպանի անմիջական ղեկավարությամբ, իրականացվել է իրավիճակի ուսումնասիրություն, քննարկվել են թեժ գծին ստացվող բողոքները...
Նրանք մեր օրինական պահանջը դիմավորեցին մահակներով, մետաղյա ձողերով ու քարերով. Օսիպյանը մանրամասներ է հայտնում
Հանդուրժող լինելը չի նշանակում, որ ոստիկանությունը թույլ է...
Իջեւանում ցուցարարների և ոստիկանների միջեւ բախումներից հետո 13 անձ է ձերբակալվել
Եւս 6 անձի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին...
Իջեւանում բախումներից տուժածներն այժմ անցում են անհրաժեշտ ծավալով հետազոտություններ․ ԱՆ խոսնակ
Վնասվածքները հիմնականում քերծվածքների կամ թեթև սալջարդերի տեսքով են․․․
Ամենաշատ