News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Կարեն Քամալյանը քիչ առաջ միջնորդեց Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստերը անցկացնել դռնփակ դատական կարգով: Պաշտպանը նշեց, այն, որ ուսումնասիրելով գործի ողջ նյութերը պաշտպանական կողմը հանգել է այն հետեւության, որ դրանում առկա են ռազմական գաղտնիք պարունակով տեղեկություններ, որոնք հիմք են դատաքննությունը դռնփակ անցկացնելու վերաբերյալ: Ըստ Քամալյանի՝ այդ տեղեկությունների հրապարակումը չի բխում պետության շահերից: Պաշտպան ասաց, որ գործում առարկա են ապացույցների քառօրյա պատերազմի սկզբնական հատվածում Երկրապահ կամավորների կողմից մարտի դաշտ ուղարկված ազատամարտիկ զինվորների քանակի վերաբերյալ: Քամալյանն ասաց, որ դատաքննության ընթացքում պաշտպանական կողմը ամբաստանյալի մեղավորությունը հերքող ապացույցներ ներկայացնելու շրջանակում պարբերաբար չի արող չանդրադառնալ այդ օրերին օգտագործվող մեքենաներին, վառելիքին, որոնք ըստ պաշտպանի՝ պարունակում են ռազմական գաղտնիք պարունակող տեղեկություններ: «Փաստացի դրանց հրապարակումը վտանգի տակ գտնի Հայաստանի Հանրապետությունը»,- ասաց պաշտպանը: Մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ քրեական գործն իր ծավալով ամբողջութամբ չի կարող վկայել այն մասին, որ քրեական գործում ապացույց հանդիսացող տեղեկությունները պարունակում են ռազական գաղտնիք: Նա նկատեց, որ պաշտպանների կողմից ներկայացված միջնորդությունը ժամանակվրեպ է եւ անհիմն ուստի խնդրեց դատարանին մերժել այն: Դատարանը լսելով կողմերի դիրքորոշումը որոշեց մերժել պաշտպան Քամալյանի ներկայացված միջնորդությունը: Նշենք, որ պաշտպան Քամալյանը նմանատիպ միջնորդություն էր ներկայացրել  նաեւ գործի սկզբնական փուլում, ինչը մերժվել էր:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Մանվել Գրիգորյանը ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել եւ իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաեւ կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։

Նա մեղադրվում է 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի եւ դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների եւ կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու մեջ։

Ըստ մեղադրանքի՝ Նազիկ Ամիրյանը ամուսնու՝ Մանվել Գրիգորյանի, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել եւ իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաեւ կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։

Մանվել Գրիգորյանի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ Ամիրյանի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը։

ԵԿՄ վարչության նախկին նախագահը ներկայումս բուժում է ստանում քաղաքացիական հիվանդանոցում:

Հիշեցնենք, որ հունիսի 6–ին Մանվել Գրիգորյանը ծայրահեղ ծանր վիճակով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ից տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ օրեր անց՝ «Նաիրի» ԲԿ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել է
Մարտի 27-ին, ժամը 17.45-ի սահմաններում, «ՈՒԱԶ-469B» մակնիշի մեքենան...
«Ֆորդը» հետընթաց է կատարել եւ վրաերթի ենթարկել 83-ամյա կնոջը. դեպքից 6 օր անց նա մահացել է
Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է...
Երեւանում «BMW»-ն բախվել է բենզալցակայանի մոտ գտնվող ցանկապատին, ապա պատին. վարորդը հեռացել է դեպքի վայրից
Վթարի փաստով նույն բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը և թե ինչ հանգամանքներում է վերջինս վթարի ենթարկվել...
Ախուրյանի ոստիկանները թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու դեպքեր են բացահայտել
Մարտի 20-ին՝ ժամը 17-ին, Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցում թմրանյութ պահելու...
Փորձել են օդային ճանապարհով ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման 40 բջջային հեռախոս. ՊԵԿ
Վարչական վարույթի հետագա ընթացքն ապահովելու համար՝ նյութերն ուղարկվել...
Խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի ու ԱԺԲ-ի այլ անդամների բնակարանները
Այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Բևեռի խորհրդի...
Ամենաշատ