News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրանի ղեկավարության դեմ ԱՄՆ պատժամիջոցները նշանակում են, որ իրավիճակը շատ վատ սցենարով է զարգանում: Երեքշաբթի  մամուլի ասուլիսին այս մասին ասել է  ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք մտահոգված ենք կատարվածից: Հերթական պատժամիջոցները, խիստ անձնավորված, որոնք նախօրեին հայտարարվել էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից Իրանի ղեկավարության դեմ, մտահոգում են եւ ազդանաններ  ուղարկում, որ իրավիճակը շատ վատ սցենարով է զարգանում», - ընդգծել է Լավրովը:

Նրա խոսքով՝ իրավիճակը «հիշեցնում է 2003 թվականի իրադարձությունները, երբ ՄԱԿ ԱԽ-ում հայտնվեց Քոլին Փաուելը (որն այն ժամանակ զբաղեցնում էր ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարի պաշտոնը)՝ հայտնի փորձասրվակով, երբ ԱՄՆ-ը մեկը մյուսի հետեւից պատժամիջոցներ էր մտցնում Սադամ Հուսեյնի (Իրաքի նախկին նախագահի) դեմ, առհասարակ Իրաքի դեմ։ «Մենք բոլորս հիշում ենք, թե ինչով ավարտվեց դա։ (2003 թվականի) մայիսին ԱՄՆ-ը հայտարարեց Իրաքում դեմոկրատիայի հաղթանակի մասին։ Եզրակացրեք, թե ինչպես է այդ դեմոկրատիան դրսեւորել իրեն դրանից հետո անցած 6 տարում»,- եզրափակել է Լավրովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Ամենաշատ